News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նյու Յորք եւ Դուշանբե այցերից Հայաստան վերադառնալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է իր ոչ պաշտոնական հանդիպումների մասին։

«Նյու Յորքում կարճ շփումներ եմ ունեցել Դոնալդ Թրամփի հետ, փոխնախագահ Մայք Պենսի հետ, պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Դրանք ոչ ֆորմալ, կարճ շփումներ են եղել եւ այդ շփումների հիմանական թեման եղել է հայ–ամերիկյան հարաբերությունների զարգացման հետագա հնարավոր ուղղությունները, ժամանակացույցը։ Նաեւ կարճ շփում եմ ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ՝ Նյու Յորքում, նաեւ կարճ շփում եմ ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ»,–ասաց վարչապետ Փաշինյանը։

Նա նշեց, որ Վրաստանի վարչապետը «կոնկրետ» մարդու տպավորություն է թողել. «Գործնականում ապացուցել է, որ հնարավոր է արդյունավետ աշխատել. հնարավոր եղավ միջանկյալ լուծում գտնել բեռնատարներով հացահատիկ ներկրելու հետ կապված պատմությանը, որ մեզ համար կարեւոր էր շատ»։

Փաշինյանը տեղեկացրեց, որ հանդիպումների լայն շրջանակ է ունեցել։

Տպել
Ամենաշատ