News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վաղվանից կսկսենք զբաղվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է խորհրդարանական ուժերի հետ այս թեմայով քննարկումներ ունենանք, հուսով եմ՝ կգանք համաձայնության։ Այս քննարկումների հիմքում ես որևէ մեթոդի նախապայման չեմ դնի։ Սա կապված է նրա հետ, որ ըստ էության Երևանի ավագանու ընտրություններում քաղաքական հարցը շատ կոնկրետ էր դրված՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ կամ դեմ լինելու հարցը, արդյունքում «Իմ քայլը» դաշինքը աննախադապ բարձր ձայներ հավաքեց՝ 81 տոկոս։ Սա նշանակում է, որ Հայաստանի հանրությունը հստակ ձևակերպում է պահանջ արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,– ասել է Փաշինյանը, որ դա անխուսափելի է, և ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորին արագ։ Դա, ըստ Փաշինյանի, նաև պոտենցիալ ներդրողների համար կարևոր հանգրվան է՝ համոզվելու, որ գոնե միջնաժամկետ ծրագրերը կարող են իրականացնել։

Վարչապետի խոսքով՝ հիմա, երբ հետընտրական շրջանում կրքերը որոշակիորեն հանդարտված են, անհրաժեշտ է այսպիսի հանդարտ մթնոլորտում խորհրդարանական ուժերի հետ քննարկումներ անել և լուծումներ գտնել։

«Եթե կասկածներ կհնչեն ժողովրդի տեսակետի վերաբերյալ, կարծում եմ՝ նաև կմտածենք այն մասին, թե ինչպես ավելի լայն մասշտաբներով ճշտենք հանրության կարծիքը։ Բայց հույս ունեմ՝ բանը դրան չի հասնի, և եղած փաստերը բավարար են՝ հավաստելու համար, որ հնարավորին կարճ ժամկետում, իհարկե ոչ ափալ–թափալ,  կազմակերպվեն ընտրություններ,որպեսզի հետհեղափոխական շրջանը հաղթահարված համարենք և արդեն կոնկրետ երկրի զարգացման հարցերը դառնանան օրակարգային՝ առանց հարցականների»,– ասել է Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ