News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հե­ռախոսազրույցի գաղտնալսման գործով խուզարկություններն ավարտվել են: 

Ինչպես հայտնի է, նախաքննու­թյունն իրականացնող մարմինը միջնորդություններ էր ներկայացրել դատարան 6 տարբեր հասցեներում խուզար­կություն կատարելու թույլտվություն ստանալու համար, որոնք բոլորն էլ դատարանը բավարարել էր: 

Սակայն հան­րությունը իրազեկվեց միայն Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրությունում կատարված խուզարկու­թյան մասին, թե որոնք էին այս գործով մյուս հինգ հասցեները, նախաքննական մարմինը գաղտնի է պահում: 

Մեզ հայտնի դարձավ, որ խուզարկությունների նպատակը եղել է մեկը՝ իրավապահները ցանկացել են պարզել, թե համացանցում հայտնված հեռախոսային խոսակցությունն ինչպես է հայտնվել լրատվամիջոցում կամ այլ անձանց ձեռ­քում՝  կրիչի վրա են ներբեռնել եւ անձամբ հանձնե՞լ, թե՞ էլեկտրոնային տարբերակով են ուղարկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առանց մեղադրական դատավճռի ապօրինի գույքի բռնագանձումը լրջագույն վտանգ է առաջացնում. «Մեկ Հայաստան» կուսակցություն
Նման բովանդակությամբ հայեցակարգը խաթարում է սեփականության սահմանադրական իրավունքի պետական պաշտպանության ապահովման եւ երաշխավորման հիմքերը...
Կամ պետք է նախկին նախագահի դեմ քրգործ բացվի, կան գործող վարչապետը պետք է պատասխանտվության ենթարկվի. քաղաքագետ
Վարչապետը ասել է, որ գործարարները Բաղրամյան 26 հասցեյում գտնվող շենք ճամպրուկներով փող էին տանում, այսինքն պարբերաբար պետական ծանրագույն հանցագործություն է կատարվել…
Մարդիկ ասելիք ունեն եւ ասում են. Փաշինյանը՝ բողոքի ցույցերի մասին
Եթե նման փորձեր արվեն, ժողովուրդը ոմանց կհանի որոշ տեղեր...
Փաշինյանը վստահ է՝ եթե այսօր ընտրություններ տեղի ունենային, «Իմ քայլն» ավելի մեծ տոկոսով կհաղթեր
Ոչ մեկ չի ասում՝ այ էս ո՞նց տեղի ունեցավ...
Գնացքը վաղուց գնացել է, եւ նրա հետեւից նույնիսկ ֆեռարիով էլ չեք հասնի. Փաշինյանը՝ նախորդ իշխանություններին
Եւ իրենք մի ճանապարհ ունեն՝ կանգնեն ժողովրդի առաջ եւ ապաշխարհեն, եւ ժողովրդից ներում հայցեն…
«Փաստ». 10 000 դոլար, 10 000 եվրո՝ նախագահի օգնական Սաթենիկ Աբգարյանի հայտարարագրում
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից...
Ամենաշատ