News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 28-ին, հանդիպել է իր մոնղոլ գործընկերոջ՝ Դամդին Ցոգթբաաթարի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Ներկայացնելով Հայաստանի զարգացման օրակարգի շարժիչ ուժ համարվող նորարարության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ նախարար Մնացականյանը կարեւորեց տվյալ ուղղություններով համագործակցությունը եւ համատեղ ծրագրերի իրականացումը:

Հատուկ անդրադարձ կատարվեց առտեւրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղիներին:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանն ու Դամդին Ցոգթբաաթարը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման մասին համաձայնագիրը»: Կողմերը վստահություն հայտնեցին, որ համաձայնագիրը ճանապարհ է բացում մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման համար, ինչը լավ խթան կհանդիսանա հասարակությունների միջեւ շփումներ ակտիվացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ