News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 24
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 28-ին հանդիպեց Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ  պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը պետքարտուղարի տեղակալին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական ժողովրդավարական զարգացումները, կառավարության ծրագրային առաջնահերթությունները, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ակտիվացնել քաղաքական երկխոսությունը։ Մտքեր փոխանակեցին առեւտրատնտեսական, Հայաստանի զարգացման օրակարգի, հատկապես՝ վերջինիս շարժիչ ուժ դիտարկվող նորարարական եւ գիտակրթական ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա խորացման շուրջ՝ այս առումով կարեւորելով Հայաստան - ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք խնդիրների, մասնավորապես Մերձավոր Արեւելքում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին:

Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ