Բաքվում հանրահավաք է ընթանում, որի նախաձեռնողներն այն հռչակել են որպես «Ղարաբաղը վերադարձնելու հանրահավաք»։
haqqın.az–ը հայտնում է, որ հրապարակում հավաքվել են մոտ 1500 մարդ։ Հանրահավաքն անցնում է «Ղարաբաղի ազատագրում», «Տեղահանվածների վերադարձ հայրենիք» կարգախոսներով։
Ավելի վաղ իշխանությունները նախազգուշացրել են կազմակերպիչներին ընդդիմադիր կարգախոսներ հնչեցնելու անթույլատրելիության մասին, հաշվի առնելով որ հանրահավաքը կազմակերպվել է ընդդիմադիրների կողմից։