News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ ոստիկանության Կումայրիի բաժնի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, Շիրակի մարզի, Գյումրիի ղեկավարությունն ու մարզի իրավապահ կառույցների ղեկավարներ:

Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեցին ոստիկանության լեյտենանտն ու ոստիկանության վետերանը:

Ոստիկանության պետն ու հյուրերը շրջեցին նորաբաց բաժնում, ծանոթացան շենքային պայմաններին:

Բացի ոստիկանության բաժնի հիմնական ծառայություններից, շենքում կգործեն նաև անձնագրային ծառայությունը, փորձաքրեագիտական բաժանմունքը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտը, Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության Շիրակի մասնաճյուղը, վետերանների խորհուրդը:

Սենյակները հագեցած են անհրաժեշտ բոլոր պարագաներով ու հարմարավետ պայմաններով, գործում են փորձաքրեագետների համար նախատեսված մասնագիտական սենյակներ ու տեխնիկա, առանձին մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ և այլն:

Կան բոլոր անհրաժեշտ պայմանները քաղաքացիներին պատշաճ ընդունելու և արդյունավետ ծառայություն իրականացնելու համար:

Ողջունելով ոստիկանության Կումայրիի բաժնի անձնակազմին՝ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ աշխատանքային լավ պայմաններն էլ ավելի են պարտավորեցնում իրականացնել բարձրորակ ծառայություն: Ոստիկանության պետը հորդորեց նաև սրտացավ լինել ու լավ պահպանել այդ ամենը:

Վալերիյ Օսիպյանը պատասխանեց լրագրողների հարցրերին ու բաժնի բակում ստորաբաժանման նորակառույց շենքի բացման կապակցությամբ ծառ տնկեց:

Տպել
Ամենաշատ