News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

BMW ընկերությունը ներկայացրել է i3 եւ i3s էլեկտրական մեքենաների արդիականացված տարբերակները: Հեչբեքերը ստացել են մարտկոցի ավելի ծավալուն լրակազմեր, որոնց շնորհիվ մեծացել է առանց լիցքավորման առավելագույն վազքը, փոխանցում է Autonews.ru-ն:

Մարտկոցների պաշարը նախկին 33 կՎտ/ժ-ից եւ 94 Ա/ժ-ից աճել է մինչեւ 44,2 կՎտ/ժ եւ 120 Ա/ժ: Մարտկոցները կարելի է տան վարդակից 80 տոկոսով լիցքավորել 15 ժամում, իսկ i Wallbox հատուկ համակարգի միջոցով՝ 3 ժամ 20 րոպեում: Հատուկ արագ լցակայանում մարտկոցների պաշարի համալրումը կտեւի մոտ 40 րոպե:

BMW i3-ը WLTP նոր ցիկլի համաձայն՝ հիմա կարող է առանց լիցքավորման ընթանալ գրեթե 285-310 կմ՝ նախկին 235-255 կմ-ի փոխարեն: Սպորտային S-տարբերակի ընթացքը 235-245 կմ-ից մեծացել է մինչեւ 270-285 կմ: Ընկերությունից նշել են, որ ամենօրյա ստանդարտ պայմաններում երկու էլեկտրամոբիլները կարող են անցնել մոտ 260 կմ՝ 60 կմ-ով ավելի, քան նախկինում:

Ստանդարտ BMW i3-ը հագեցած է 170 ձ.ու. հզորությամբ էլեկտրական շարժիչով, որը ավտոմեքենային թույլ է տալիս տեղից առաջին «հարյուրյակը» զարգացնել 7,3 վայրկյանում: BMW i3s-ը, որը 184-ուժանի շարժիչ ունի, մինչեւ 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 0,4 վայրկյանով արագ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ