News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները, թե Լիտվան Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւ է մշակել, որում գերակայությունը տրվում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին, լիակատար ապատեղեկատվություն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների լուրը, թե նման հայտարարություն Բաքվում արել է Լիտվայի սեյմի խոսնակ Իրենե Դյագուտենեն:

Շարմազանովի խոսքով, միջազգային հանրությունը` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, տարբեր կազմակերպությունների, բազմիցս հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորել երեք սկզբունքների` ժողովուրդների ինքնորոշման, պետությունների տըարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա:

«Առանձին վերցրած տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող կիրառվել ղարաբաղյան խնդրի նկատմամբ: Դա ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունն է»,- ասել է Շարմազանովը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Իրենե Դյագուտենեն իբր հայտրարարել է, թե բանաձեւի տակ արդեն ստորագրել են խորհրդարանի 50 պատգամավորներ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ