News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Գերմանիա հրապուրիչ ագրեսիվ էր, սակայն 24 ժամվա ընթացքում իրավիճակը փոխվեց՝ դարձնելով նրան ավելի շատ վիրավորական, քան հրապուրիչ՝ գրում է New York Times-ի թղթակից Քաթրին Բենհոլդը։

Առաջին բանը, որ Էրդողանն արեց Գերմանիայում, սեպտեմբերի 28-ին Բեռլինի կենտրոնում «Մուսուլման եղբայրների» ոճով ողջունելն էր՝ գրում է լրագրողը՝ հավելելով․ «Էրդողանը պահանջեց Գերմանիայից 69 փախստականների արտահանձնումը, որոնց թվում՝ լրագրողների եւ իրավապաշտպանների, ովքեր հետաքննում են Էրդողանի կառավարության գործունեությունը եւ հայրենիքում կհայտնվեն բանտում»։

Կանցլեր Անգելա Մերկելը տպավորված չէր։ Համատեղ Մամուլի ասուլիսում նա ընդգծել է երկու երկրների միջեւ «խորը տարբերությունները»՝ թե՛ ազատ մամուլի, թե՛ օրենքի գերակայության հետ կապված։ Մերկելը պահանջել է ազատել Թուրքիայի մի քանի քաղբանտարկյալներին՝ այդ թվում՝ Գերմանիայի 5 քաղաքացիների։

Ըստ լրագրողի՝ Էրդողանը փորձում է թուլացնել լարվածությունը՝ փոխելով իր նախկին հակաարեւմտյան հռետորաբանությունը, քանի որ Թուրքիան ապրում է վերջին 15 տարվա մեջ վատագույն ճգնաժամը եւ գործընկերներ է փնտրում այդ վիճակից դուրս գալու համար։

Այնուամենայնիվ, Թուրքիայի ղեկավարը պահանջել է, որ մամուլի ասուլիսին ներկա չլինի թուրք ընդդիմադիր լրագրող Կան Դունդարը։

Բացի այդ, ասուլիսի ժամանակ Էրդողանի անվտանգության ծառայությունը դահլիճից դուրս է հանել առաջին շարքում նստած լուսանկարչին, ով Թուրքիայում ձերբակալված լրագրողներին սատարող գրությամբ շապիկ էր հագել։ Süddeutsche Zeitung թերթը, նկարագրելով այս տեսարանը, նշել է «դուք ավելին էիք սպասում Էրդողանի Թուրքիայից»։

Գերմանական ԶԼՄ-ները, քաղաքական գործիչները եւ թուրք ընդդիմադիրները քննադատում են Էրդողանի այցը եւ «բռնակալի» պատվին գերմանական իշխանությունների կազմակերպած ընդունելությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ