News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փրկարարական ծառայությունները անցյալ շաբաթվա վերջին ծովում հայտնաբերել են, ընդհանուր առմամբ, 672 միգրանտի, ովքեր Աֆրիկայից փորձում  էին նավով հասնել իսպանական ափ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Փրկարարական ծառայության տվյալներով` շաբաթ Ալբորան կղզում (Միջերկրական ծովի արեւմտյան մասում) հայտնաբերվել է յոթ նավ, որոնցում եղել է 342 մարդ:

Կիրակի նույն տարածքում հայտնաբերվել է եւս 7 նավ եւ 318 մարդ: Հյուսիս-արեւմտյան ափին Պալոս հրվանդանում հայտնաբերվել է  նավ, որում տասներկու տղամարդ է եղել:

Այս տարի միգրացիոն հոսքը դեպի Իսպանիա կտրուկ ավելացել է: Տարվա սկզբին Միջերկրական ծովի միջոցով երկիր է հասել է 35 հազար 859 միգրանտ՝ սա ավելին է քան նախորդ երեք տարիների ընթացքում, վկայում են  Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալները:

Ընդհանուր առմամբ, Միջերկրածովյան ծովով տարվա սկզբից եվրոպական երկրներ  ներթափանցել է 81207 մարդ, , 1733-ը մահացել է (որոնցից 362-ը Իսպանիա ուղեւորվելիս):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ