News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը կմնա կալանքի տակ։ Այսօր՝ 2018 թ. հոկտեմբերի 1–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ մերժել է Վարդանյանին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը։

NEWS.am–ի հետ զրույցում Վարդանյանի փաստաբաններից Սիրուշ Աղվանյանը նշեց, որ առաջիկայում հնարավոր է նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ նոր միջնորդությամբ հանդես գան։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հայտարարել էր, որ պատգամավորները պատրաստակամություն են հայտնել իր պաշտպանյալի համար անձնական երաշխավորություն ներկայացնել, ինչի համար դատարանը կողմին ժամանակ տրամադրեց։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տեխնիկական խնդիրների պատճառով պատգամավորներն անձնական երաշխավորություն չեն ներկայացնի։

Ի դեպ՝  Վարդանյանը միակ ամբաստանյալն է, ով այս գործով գտնվում է կալանքի տակ։

Նշենք, որ վերջին երեք ամիսների ընթացքում այս գործով կալանքից ազատվել են շուրջ մեկ տասնյակ ամբաստանյալներ՝ այդ թվում պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։ Մյուսների նկատմամբ ընտրված է եղել այլ խափանման միջոց։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ