News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 1-ին` ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռեւս չպարզված հանգամանքներում, ծանր հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գեւորգ Սուրենի Հարոյանը:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 15:05-ի սահմաններում գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անցած շաբաթ պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքները
Բացի այդ, պարեկաները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 23...
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․հայտնաբերվել է ոչ սթափ 58, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 8 անձ
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը...
Հարևանի խորդանոցից գողություն էր արել․ Վարդենիսի ոստիկանների բացահայտումը
Դեպքի հանգամանքներն ու վնասի չափը պարզվում են...
Անչափահաս վարորդը փախուստի պահին մեքենաների էր վնասել
Հոկտեմբերի 23-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Պուշկինի և Փարպեցու փողոցների...
Համավարակի դեմ պայքարի կարգը խախտողների նկատմամբ կազմվելու են արձանագրություններ. ոստիկանություն
Հայաստանում օրական վարակվում է 1000-ից 2000 մարդ, իսկ մահացությունը հասնում է շուրջ չորս տասնյակի...
Մեքենայից դրամապանակներ ու անձնագիր էր գողացել
Մեքենայատիրոջից ընդունվել է հաղորդում...
Ամենաշատ