News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Շառլ Ազնավուրը չէր սիրում, երբ իրեն «կենդանի լեգենդ» էին կոչում։ Նրա ստեղծագործ էությունը սահմաններ չուներ՝ պոետ, կոմպոզիտոր, գրող, սցենարիստ, դերասան, ռեժիսոր։ Եվ շատերը նրան հիշում են որպես իր իսկ հեղինակած երգերի կատարող, ֆրանսիական շանսոնի ամենավառ ներկայացուցիչ։

NEWS.am–ը մի քանի հետաքրքիր փաստեր է ներկայացնում հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքից (ֆոտոռեպորտաժ

  • Մաեստրոն չէր սիրում նշել իր ծննդյան տարեդարձը եւ չէր սիրում հիշել իր տարիքը։ Նրա կարծիքով՝ մարդը նաեւ զառամյալ տարիքում պետք է ապրի այնպես, ասես 30 տարեկան է։
  • Իր տանը Ազնավուրը ցանկացել է ամեն սենյակ կահավորել ինչ–որ ժամանակաշրջանի ոճով՝ բարոկոյից մինչեւ մոդեռն։
  • 80 սանտիմենտր բարձրություն ու մոտ 8 կգ քաշ ուներ Ազնավուրի ձայնագրությունների ամբողջությունը։
  • 2010 թվականին լեռնագնաց Սերգեյ Քայֆաջյանը նվաճել է Պամիրի գագաթներից մեկը, որն  անվանել է հռչակավոր հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով։ Լեռան գագաթին լեռնագնացը իր աշխարհահռչակ հայրենակցի նկարն է տեղադրել։
  • Ազնավուրը իտալական ռեստորան ուներ։ Սա յուրահատուկ տուրք էր ընտանեկան ավանդույթներին։ Նրա հորը պատկանող «Կովկաս» ռեստորանում ժամանակին հավաքվում էին ռուս եւ հայ գաղթականների, ինչպես նար փարիզյան մտավորականության կոլորիտը՝ այստեղ ընթրելու էր գալիս Թիֆլիսի հայկական թատրոնի դերասան Աշո Շահաթունին, որը Ֆրանսիայում դարձել էր համր կինոների աստղ, ֆրանսիացի հեռուստադիտողների սիրելի Իվան Մոզժուխինը եւ հայտնի հայ–ֆրանսիական ծագմամբ ռեժիսոր Ժորժ Պիտոեւը։
  • Ազնավուրը ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու տաղանդի երկրպագուն էր։
  • 2000 թվականի նոյեմբերին 76-ամյա շանսոնյեն նշանակվել է Ֆրանսիայի մշակույթի նախարար։
  • Ֆրանսիայում կա հատուկ «Նարինջ» մրցանակ, որը շնորհվում է լրագրողների կողմից մամուլի նկատմամբ բարյացկամությամբ առանձնացող հանրային դեմքերին։  1970 թվականին Ազնավուրը մի ամբողջ զամբյուղ նարինջներ է ստացել՝ ի նշան շնորհակալության մամուլի առաջ բաց լինելու եւ լրագրողների աշխատանքի նկատմամբ հարգանքի համար։
  • Իր բոլոր ճանապարհորդություններին մաեստրոն նոտաների հետ մեկտեղ վերցնում էր լավագույն ռեստորանների ուղեցույց, իսկ համերգից առաջ կուշտ ուտում էր եւ մի քանի գավաթ գինի էր խմում։ Նախընտրում էր ֆրանսիական ու իտալական խոհանոցը։
  • Ազնավուրին շնորհվել էր «Կանադայի ասպետ» պատվավոր կոչումը։ Այս տիտղոսը կրող ամենահայտնի 75 կանադացիների շարքում  նա միակ օտարերկրացին էր։
  • 2009 թվականի մայիսի 5-ինց կատարում էր Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պարտականությունները, Ժնեւում ՄԱԿ-ի շտաբ կայանում հանրապետության մշտական ներկայացուցիչն էր:
  • 2017 թվականի մայիսին Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում ներկայացվել է «Բոհեմ» բալետը, որը նվիրված էր Ազնավուրի արվեստին։ Ներկայացման հիմքում ընկած էր շանսոնյեի 12 երգերը։ Շնորհանդեսին ներկա էր անձամբ մաեստրոն։
  • Աշխարհահռչակ շանսոնյեն արտասովոր գրական շնորհ ուներ։ Նա երեք ինքնակենսագրական գրքերի հեղինակ է՝ «Ազնավուրը Ազնավորի մասին», «Անցյալն ու ապագան , «Բարձր շշուկով» եւ «Իմ հայրը հսկա է» պատմվածների ժողովածուն։
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ