Իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի եղբայրը դատապարտվել է 10,5 տարվա ազատազրկման՝ ահաբեկչական զինված կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով՝ տեղեկացնում է «Անադոլու»-ն։
Ըստ աղբյուրի՝ Իզմիրի քրեական դատարանը վճիռ է կայացրել Կուտբետին Գյուլենի վերաբերյալ, ով 2016թ․ հոկտեմբերից կալանավորված է։ Կ․ Գյուլենն ինքը տեսակապի միջոցով ցուցմունքներ տալիս իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունել եւ, դատարանին հայտնելով վատառողջ լինելու մասին, խնդրել է ազատ արձակել իրեն։