News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կորեայի Հանրապետության ամեն 10 քաղաքացուց 6-ը Հարավի ու Հյուսիսի միավորումը անհրաժեշտ է համարում։ Այս տվյալները վերցված են հանրային կարծիքի հարցումից, որը երեքշաբթի հրապարակել է Սեուլի պետական համալսարանին կից Միավորման եւ խաղաղության հարցերով կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Հաստատական պատասխան է տվել հարցվածների 59.8 տոկոսը, որը 2007 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է, երբ անցկացվել  է պատմության մեջ 2-րդ միջկորեական գագաթնաժողովը։ Որպես միավորման օգտին փաստարկ հարցվածների 45.1 տոկոսը բերել է  կորեական ժողովրդի միասնությունը, 31.4 տոկոսը՝ պատերազմի սպառնալիքը վերացնելու անհրաժեշտությունը, 12.9 տոկոսը՝ միասնական Կորեան զարգացած երկիր դարձնելը։

Միավորման դեմ են հանդես եկել հարցվածների 34.6 տոկոսը։ Նրանց կարծիքով՝ դա կարող է հանգեցնել տնտեսական մեծ ծախսերի ու սոցիալակաան խնդիրների։

Հարցմանը մասնակցել է 19-74 տարեկան 1200 մարդ։ Վիճակագրական սխալի հավանականությունը կազմում է 3.4 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ