News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն քննարկեց  գազի եւ էլեկտրականության բաշխիչ համակարգերի գործունեության ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի անդամների թվի որոշման, ինչպես նաեւ հանրապետությունում գործող սակագների հիմնավորվածության հարցը:

Հանձնաժողովի գործունեության էությունը խորհրդարանականներին ներկայացրեց նախաձեռնող խմբի անդամ, «Ծառուկյան» դաշինքից ընտրված ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով՝ ավելի վաղ, մոտ 5 տարի առաջ ԱԺ-ում արդեն ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որը խորհրդարանին հաշվետվություն էր ներկայացրել: «Ցավոք, արդեն 5 տարի է անցել, եւ այդ ժամանակ ԱԺ ընդունած որոշումների 90 տոկոսից ավելին այդպես էլ չեն կատարվել: Դա վերաբերում է ինչպես կորուստներին, այդպես էլ գնումների համակարգին, ինչպես նաեւ բնակչության ու գործարար միջավայրի համար գազի եւ էլեկտրականության սակագների արդարացիության հետ կապված խնդիրներին»,- պարզաբանեց Մելքումյանը:

Նշենք, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկվում է առաջադրել հենց իրեն՝ Մելքումյանին: Ընդ որում՝ հանձնաժողովը կազմված կլինի 11 խորհրդարանականներից՝ 5 անդամ ՀՀԿ-ից, 3՝ «Ծառուկյան» դաշինքից, 2՝ «Ելքից» եւ 1՝ Դաշնակցություն խմբակցությունից:

Նախօրեին ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը հայտնել էր, որ անհրաժեշտ թվով խորհրդարանականների պահանջով խորհրդարանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով էներգակիրների սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ