News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը


Մենք կողմնակից ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված քննարկումներ սկսելուն։ Այս մասին ասյօր՝ հեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ մեկնաբանելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով առաջարկվող փոփոխությունը, որով նախատեսվում է արտակարգ իրավիճակների պարագայում կամ եթե կխոչընդոտվի նիստի ընթացքը, ընդհատել նիստն այնքան ժամանակ, քանի եռ խոչընդոտը չի վերացվել։ 

Չնայած հանգամանքին, որ նախաձեռնությունն ԱԺ երեք խմբակցությունների, այդ թվում «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցչի կողմից շրջանառության մեջ դրած նախագծի իդենտիկ կարգավորումն է, այնուամենայնիվ, Էնֆիաջյանը հրաժարվեց մեկնաբանել նախաձեռնությունն ամբողջ խմբակցության անունից. «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչը (Գեւորգ Պետրոսյանը–խմբ.) պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին ներկայացրել է իր մտահոգությունները եւ դիրքորոշումները, խմբակցությունը վաղը առավոտյան նիստ է գումարելու եւ նիստին որոշում կունենա, կհայտնի իր դիրքորոշումը»,–ասաց պատգամավորը՝ հերքելով սակայն, որ պատգամավորը ինքնագործունեությամբ է զբաղվել։

Նա, այնուամենայնիվ, շեշտեց՝ ԱԺ բնականոն գործունեությունը պետք է ապահովվի։ «Օրենսդրական նախաձեռնությունները այսրոպեական խնդիրներ չեն լուծում»,–եզրափակեց նա։

Տպել
Ամենաշատ
Partner news