News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2015 TB145 աստերոիդը, որն իր ձեւով նման է մարդու գանգի, նոյեմբերի 11-ին կմոտենա Երկրին, հայտնում է Live Science-ը:

Երկնային մարմինը մեր մոլորակին կմոտենա 38 մլն կմ հեռավորությամբ, որը Երկրից Արեգակ հեռավորության մոտ քառորդ մասն է:

Արտառոց աստերոիդն առաջին անգամ գիտնականների տեսադաշտում է հայտնվել 2015 թվականին: Այդ ժամանակ օբյեկտը Երկրին մոտ է թռչել հոկտեմբերի 31-ին, ինչ պատճառով անվանել են «հելոունյան աստերոիդ»:

Երկնային մարմինը մեր մոլորակին էր մոտեցել 486 հազար կմ հեռավորությամբ, եւ աստղագետներին հաջողվել էր մի քանի լուսանկարներներ անել, որոնց վրա երեւում են ճակատը, կզակը, աչքերի խոռոչները եւ քթի փորվածքը:

2015 TB145-ը մեկ այլ առանձնահատկություն էլ ունի. NASA-ի հետազոտողների կարծիքով՝ այն մեռած գիսաստղ է: Սա կարող է վկայել օբյեկտի երկարավուն ուղեծրի եւ արագության մասին: Այն, ամենայն հավանականությամբ, «պոչից» զրկվել է Արեգակին հաճախակի մոտենալու պատճառով: Մյուս առաձնահատուկությունը աստերոիդի գույնն է: Այն փաստացի բացարձակ սեւ է, իր վրա ընկնող լույսի 94 տոկոսը կլանում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ