News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Բոլոր նրանք, ովքեր կողմ կքվեարկեն կամ կպաշպանեն այս նախագիծը, նրանք քաղաքական պատերազմ են հայտարարում ժողովրդին։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խորհրդարանում «ԱԺ կանոնակարգ օրենքում» նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ նախագծին։

«Հրատապության կարգով Ազգային ժողովի օրակարգ է մտցվել և այսօր քննարկվել և նախատեսվում էր այսօր քվեարկության դնել մի օրենսդրական նախաձեռնություն, որի նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կանխելն էր։ Ոչ միայն շուտափույթ, այլ միջնաժամկետ և այդպես շարունակ»,– հայտարարեց նա։

 Փաշինյանի խոսքով ՝ նախագծի ֆորմալ հեղինակը հանրապետական խմբակցության մի պատգամավոր է, ում անունը վարչապետը չցանկացավ հնչեցնել։

«Ուզում եմ մեզ բոլորիս խնդրել, այնուամենայնիվ այս քննարկումների կոնտեքստում չմոռանալ սիրո և համերաշխության մեր սկզբունքների մասին»,–նշեց նա՝ կոչ անելով քաղաքական այս գործընթացների ընթացքում բացառել անհանդուրժողականությունը, ատելությունն ու անձնական վիրավորանքը։

«Օրենքի նախագծի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների կանխումն էր, այնպես անելը, որ, ըստ էության, Հայաստանը ժողովրդի իշխանության պայմաններում դե ֆակտո մտնի մի քաղաքական ճգնաժամի մեջ, որն այդպես էլ հնարավոր չլինի հաղթահարել»,–ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ նախագծի իմաստն այն է, որ, եթե ԱԺ նիստն ինչ–որ պատճառով տեղի չի ունենում, օրինակ՝ ժողովրդի կողմից ԱԺ շենքը շրջափակված լինելու պատճառով, ապա կարող է համարվել, որ այդ նիստը, ոչ թե չի կայացել, այլ՝  ընդհատվել է։

«Սա նշանակում է, որ Սահմանադրությամբ կամ օրենքներով նախատեսված ժամկետները կասեցվում են։ Եթե ԱԺ նիստն ընդհատվում է մեկ շաբաթ, մեկ ամիս կամ  6 ամիս, դրանից հետո դե յուրե կհամարվի, որ նույն նիստը շարունակվում է»,–բացատրեց վարչապետը։

Ըստ վարչապետի՝ այն ուժերը, որոնք մասնակցել են այս նախագծի ստեղծմանը և պատրաստվում էին դրան կողմ քվեարկել, ըստ էության իրենք իրենց բացահայտում են որպես հակահեղափոխական ուժ։

«Իմ ըմբռնումը միանաշական  է. բոլոր նրանք, ովքեր կողմ կքվեարկեն կամ կպատշպանեն այս նախագիծը, նրանք, ըստ էության, քաղաքական պատերազմ են հայտարարում ժողովրդին»,–ասաց նա։

Նշենք, որ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «ԱԺ կանոնակարգ-օրենքի» 50-րդ հոդվածում փոփոխություն են առաջարկել, որը, ըստ «Ելք»-ի պատգամավորների թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո: Խոսքն այն մասին է, որ վարչապետի հրաժարականից հետո ժողովուրդը կարող էր շրջափակել ԱԺ շենքը, որ նիստ չգումարվի եւ նոր վարչապետ չընտրվի, որպեսզի ԱԺ-ն ցրվի, իսկ այդ օրինագիծը նախատեսում է, որ նման դեպքում ԱԺ նիստը համարվում է ընդհատված եւ ԱԺ լուծարումը տեղի չի ունենում:

Դեկտեմբերին լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Փաշինյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ