News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի պատգամավորները չեն կարողանում դուրս գալ շենքից։

NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ ԱԺ արտահերթ նիստը շուրջ 40 րոպե է՝ ավարտվել է, սակայն պատգամավորները շարունակում են մնալ շենքում, քանի որ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ–ի դիմաց։

ՀՀԿ–ական պատգամավոր Միհրան Պողոսյանը լրագրողների հարցին ի պատասխան, թե արդյոք չի կարողանում դուրս գալ շենքից, նշեց. «Իսկ դուք կարողանո՞ւմ եք դուրս գալ»։

Գալուստ Սահակյանն էլ սկզբում հայտարարեց, որ ցանկության դեպքում կարող է դուրս գալ խորհրդարանից, ապա ավելի ուշ նկատեց. «Բոլոր մուտքերը փակել են,  ինչպե՞ս դուրս գամ»։

Նշենք, որ քաղաքացիները ավելի քան 1 ժամ է՝ հավաքված են Ազգային ժողովի դիմաց։ Նրանք սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը հավաքվածներին քիչ առաջ հայտարարեց, որ Բաղրամյան 26–ում շատ կարեւոր գործ ունի, վերջացնի եւ կմիանա հավաքվածներին։ Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ելույթ է ունենալու ԳԱԱ դիմաց։

Քաղաքացիները մեքենաներով փակել են ԱԺ տանող մուտքերը եւ ոչ ոքի թույլ չեն տալիս դուրս գալ շենքից։ Հավաքվածները նույնիսկ ոչ մի մեքենայի թույլ չեն տալիս մոտենալ շենքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ