News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1 ժամից ավելի է՝ խորհրդարանում բանակցում է պատգամավորների հետ։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ սենյակից դեռեւս ոչ ոք չի դուրս չի եկել։ Հայտնի չէ նաեւ, թե կոնկրետ որ պատգամավորների հետ է բանակցում վարչապետը։ Նշենք, որ Փաշինյանն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ իր պատկերացմամբ, պատգամավորների հետ համաձայնության են գալու եւ գնալու են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որոնք տեղի կունենան նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին։

Նշենք, որ մինչ Փաշինյանը բանակցում է պատգամավորների հետ, քաղաքացիները ԱԺ այգում սպասում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ