News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցություններն ասացին, որ ընկալում են ժողովրդի ուղերձը, հարգանքով են վերաբերում դրան եւ անկախ հուշագրից՝ չեն պատրաստվում ոչ առաջին, ոչ երկրորդ փուլում վարչապետի թեկնածու առաջադրել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2–ին, պատգամավորների հետ բանակցություններից հետո ԱԺ բակում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ասացինք, որ երկրում քաղաքական ճգնաժամ է հաստատված, եւ այդ քաղաքական ճգնաժամը պետք է հաղթահարենք։ Որպես տարբերակ՝ ես ասացի, որ ես առաջիկա օրերին պետք է հրաժարական տամ վարչապետի պաշտոնից, ակնկալում եմ, որպեսզի Հանրապետական կուսակցությունն ու խորհրդարանն ավելի չգրգռեն մարդկանց, որովհետեւ եթե ես հրաժարական տամ, եւ այդ խմբակցություններն առաջադրեն վարչապետի թեկնածու, տեսականորեն նույնիսկ կարող են ընտրել որևէ մեկին վարչապետ, բայց պետք է գիտակցեն, որ դա մարդկանց մոտ ռեակցիա է առաջացնելու։ Ասացի, որ դա խելացի սցենար չի լինելու, մարդկանց մոտ կառաջացնի վատ արձագանք, մեղմ ասած, վատ արձագանք, եւ ես կարծում եմ, որ լավ կլինի՝ մենք ստորագրենք փաստաթուղթ, որ այսինչ օրը ես հրաժարական տամ, խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի երկու անգամ, ինչի արդյունքում մենք դեկտեմբերին կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները կարծես թե ըստ էության ասացին, որ ընկալում են ժողովրդի ուղերձը եւ հարգանքով են վերաբերում ժողովրդի ուղերձին ու դիրքորոշմանը, եւ նրանք բանավոր ասացին, որ անկախ հուշագրից՝ չեն պատրաստվում ոչ առաջին, ոչ էլ երկրորդ փուլով առաջադրել վարչապետի թեկնածու»,– բանակցություններից մանրամասներ ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ինքը ժողովրդի անունից է խոսել եւ հայտնել պատգամավորներին, որ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն դեկտեմբերի առաջին կեսին. «Ինձ հարցրին, թե ինչու դեկտեմբերին ու ոչ մայիսին։ Ես երկու պատճառ եմ ասել։ Նախ՝ երկրում քաղաքական ճգնաժամ է, երկրորդ, ասել եմ, որ 1-1.5 ամիս է՝ զգում եմ, որ բոլոր հարցերը մղվել են երկրորդ պլան, մարդիկ մենակ ասում են՝ արեք արտահերթ ընտրություններ, ես ժողովրդից զգում եմ պահանջը, ով խոսում ա, ասում ա՝ արտահերթ ընտրությունները ե՞րբ եք անելու, արեք, էլ չենք դիմանում»։

Թե ինչու պետք է ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, Փաշինյանը պարզաբանեց, որ դա պայմանավորված է Սահմանադրությամբ. 14 օր պետք է, որ երկու փուլով վարչապետ չընտրվի, իսկ դրանից հետո արտահերթ ընտրությունները նշանակվում են ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օրում։

«Հիմա մենք կարող ենք արձանագրել հետեւյալը, որ մենք այսօր ցույց տվեցինք, որ հենց այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը քաղաքացիական, համաժողովրդական, համազգային պահանջ է, եւ այն քաղաքական ուժն ու ուժերը, որոնք դեմ կգնան այս պահանջին, ուղիղ պատերազմ են հայտարարում ժողովրդին»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի ելույթից հետո հավաքն ավարտվեց։ Քաղաքացիները հեռանում են Ազգային ժողովի տարածքից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ