News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում երկրաշարժի եւ ցունամիի զոհերի թիվը հասել է 1,407-ի: Այս մասին հայտնում է Ինդոնեզիայի աղետների հետեւանքների վերացման կառավարման ազգային գործակալությունը (BNPB), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան Պալու քաղաքի մոտ գտնվող ինդոնեզական Սուլավեսի կղզու ափերի մոտ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ավելի ուշ նույն տարածքում գրանցվել էր 7.4 մագնիտուդով երկրաշարժ եւ մի շարք հետցնցումներ: Պալուին մինչեւ 2 մետր բարձրությամբ ցունամի է հարվածել: Վերջին տվյալներով ավելի քան 60 հազար բնակիչ մնացել է անօթեւան:

Ինդոնեզիան հանդիսանում է այսպես կոչված «Խաղաղօվկիանոսյան հրե օղակի» (ուժեղ տեկտոնական ջարդվածքի ) մասը:

Աշխարհի այս շրջանում ամենաակտիվ տեկտոնական սալաքարերն են, որոնցից մեկը տարեկան շարժվում է յոթ սանտիմետր արագությամբ: Ամեն տարի սեյսմոլոգներն այստեղ գրանցում են 6-7 հազար երկրաշարժեր՝ 4.0-ից բարձր մագնիտուդով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ