News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կեսօրից հետո ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ի անունից հայտարարություն կտարածվի, որտեղ մենք մեր ընդհանրական գնահատականները կտանք երեկվա իրադարձություններին՝ այդ թվում վարչապետի հետ հանդիպման մասին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Հանդիպում բառը պատահական չէ, որ օգտագործում եմ, քանի որ այդ հանդիպումը բանակցություն չէր, քանի որ վարչապետն ասաց, որ եկել էր ուղղակի իրազեկելու պատգամավորներին իր քաղաքական որոշումների մասին: Դա երկար, խորը խոսակցություն էր, որի գնահատականը տվեց հենց Նիկոլ Փաշինյանը, որպես իրազեկում: Ես երեկվա մեր հանդիպման բովանդակությունը հիմա շատ չեմ մանրամասնի, կարծում եմ, որ ՀՀԿ խմբակցության հայտարարության մեջ դուք նաեւ տողատակեր կկարդաք»,-ասաց նա:

Աշոտյանի կարծիքով արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելը Փաշինյանի կողմից նախապես ծրագրավորված է եղել:

«Ասեմ, որ ստացել եմ կայուն տպավորություն, եթե չասեմ նաեւ տեղեկացված եմ, որ Նիկոլ  Փաշինյանի հրաժարական տալը եւ գնալ արտահերթ ընտրությունների նախապես ծրագրված գործողությունների ծրագիր էր: Դրա մասին նա խոսեց մինչեւ օրենքի ընդունումը, դեռ Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո եւ ստացա տպավորութուն, որ օրինագծի երեկվա քննարկումն ու ընդունումը պարզապես պատրվակ էր սեփական քաղաքական ծրագրերը կյանքի կոչելու»,- ընդգծեց Աշոտյանը:

Նա նշեց, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում իր մտահոգությունն այն է, որ ժամանակ է պետք նոր իրավիճակին քաղաքական ուժերի ադապտացվելու համար. «Հիշեցնեմ, որ դեռ մայիսին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագիրն էր ներկայացնում, ԱԺ ամբիոնից ասաց, որ ընտրական օրենսգիրքը բարելավելու կարիք կա, ակնհայտ է, որ քաղաքական շատ ուժեր կարիք ունեն ադապտացվելու, կարիք ունեն նոր ընտրական օրենսգրքի եւ հավասաար հնարավորությունների եւ համապարփակ քաղաքական դաշտի ստեղծումը շատ կարեւոր է: Եթե վարչապետի եւ իր քաղաքական թիմի խնդիրն այն է, որ ուզում են պարզապես կապիտալիզացնել ԱԺ 2/3-ը որպես մանդատներ, ԱԺ-ում ունենալ մեծամասնություն, դա մտահոգություն է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին, 67 կողմ ձայներով ԱԺ-ն ընդունել է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների օրինագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի եւ «Ելք»-ի պատգամավորների, թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո: Օրինագծին կողմ են քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։

Դրանից հետո Փաշինյանը այդ երեք ուժերին անվանել է հակահեղափոխականներ, եւ ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական բոլոր 6 նախարարներին աշխատանքից ազատելու առաջարկություն ներկայացրել ՀՀ նախագահին: Վերջինս հրամանագրերը արդեն ստորագրել է: Փաշինյանի կոչով քաղաքացիները շրջափակել էին ԱԺ շենքը: Վարչապետը ԱԺ քաղաքական ուժերի հետ արտահերթ ընտրությունների հարցով բանակցությունները կշարունակի հոկտեմբերի 3-ին։

Պատգամավորներն ասացին՝ անկախ հուշագրից, չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Փաշինյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ