News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ինձ համար ռեալ չէ մայիսից շուտ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը, բայց ամեն ինչ այսօր գտնվում է վարչապետի դաշտում, եւ եթե նա հրաժարական է տալիս, գնում են համապատասխան զարգացումներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ վարչապետի թեկնածություն առաջադրելու հետ կապված քննարկում ՀՀԿ-ում չի եղել, իրենք էլ թեկնածու չառաջադրելու խոստում չեն տվել:

«Մի բան ինձ համար պարզ չի, ի՞նչ փոխվեց այս 20 օրում, որ 25 օր առաջ վարչապետն ասում է, որ ընտրությունները պետք է լինեն մայիս-հունիսին, իսկ հիմա ասում է՝ պետք է լինեն դեկտեմբերին: Գնացեք վարչապետին հարցրեք, թե ինչու է մայիս-հունիսին ընտրություններ անցկացնելն իրեն անհանգստացնում»,-ասաց նա:

Շարմազանովը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարել էր, որ պետք է ժամանակ անցնի, որ քաղաքական ուժերը պատրաստվեն ընտրությունների, իսկ երեկ ասում էր, որ պետք է ընտրությունները լինեն դեկտեմբերին: «Ես վարչապետից չեմ լսել որեւէ հիմնավորում, թե ինչու պետք է ընտրությունները լինեն դեկտեմբերին, այլ ոչ հունվարին, փետրվարին կամ նոյեմբերին ու սա է մտահոգիչը: Մյուս կողմից, Ազգային ժողովը, անկախ նրանից, թե վարչապետի կողքը քանի մարդ է կանգնած, ըստ Սահմանադրության օրենսդիր մարմինն է, ու չի կարելի սպառնալիքներով ու ճնշումներով միջամտել ԱԺ աշխատանքներին: Սրանով մենք բռնաբարում ենք Սահմանադրությունը»,-ընդգծեց նա:

ԱԺ փոխխոսնակը նաեւ ասաց, որ ԱԺ  կանոնակարգ  օրենքում  փոփոխությունները չեն  արվել, որպեսզի արտահերթ  ընտրություններ  չլինեն. «Պատգամավորները երեկ ցուցաբերել են ահավոր մեծ լայնախոհություն, որպեսզի երեկ երկիրը ցնցումների չտանեն, բայց, փաստորեն, սիրելի պարոն վարչապետը ոտքը դրել է մեկ կոշիկ ու ասում է՝  դեկտեմբերին  պետք է  լինեն, ինձ համար դա է անհասկանալի, ինչո՞ւ հենց դեկտեմբերին: Էնքան մտահոգություններ ունենք բոլորս, մի քսան  հոգով եղել ենք, հազար  բան ենք քննարկել: Ես խնդրել եմ, առաջարկել եմ  վարչապետին, մեր գործընկերներին, որ երկիրը չտանենք ցնցումների, բոլորս ունենք երեխաներ, իրար աչքերի մեջ պիտի նայենք, չբռնաբարենք ԱԺ-ի սահմանդրական կարգավիճակը, եկեք ամեն ինչ անենք, որ ամեն ինչ բխի պետության շահից»,-ընդգծեց Շարմազանովը:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ մոտ ժամանակներս ինքը հրաժարական կտա, իսկ ԱԺ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին:

Պատգամավորներն ասացին՝ անկախ հուշագրից, չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Փաշինյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ