News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը եւ Պավել Մանուկյանը քիչ առաջ դատարանում հայտարարեցին հացադուլ սկսելու մասին:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Պավել Մանուկյանը նաեւ հայտարարեց, որ հրաժարավում է բժշկական օգնությունից. «Ես հայտարարել եմ, որ իմ ժողովրդի համար պատրաստ եմ նրա ոտքերի տակ մեռնել, մարմինս որպես կամուրջ քո ոտքերի տակ իմ հայ ժողովուրդ...: Իմ բոլոր ապացույցները եւ բերված ապացույցները հնարավորություն չեն տալիս դատարանում անաչառ վերաբերմուք ցուցաբերել: Հատկապես իմ խափանման միջոցի հետ կապված այսօր դատարանում ես հայտարարում եմ որպես պայքարի միջոց մտնում եմ հացադուլի մեջ, հրաժարվելու եմ բժշկական բոլոր տեսակի օգնություններից, դեղամիջոցներից, հետագայում խնդիր առաջանալու դեպում «Դատապարտյալների հիվանդանոցի» անձնակազմին ոչ մի բան չառաջարկել եւ չառաջադրել: Մտնում եմ հացադուլ մինչեւ խափանման միջոցը չփոխվի»,- հայտարարեց Պավել Մանուկյանը:

Նրան միացավ նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Մյուս 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝  պատգամավորների անձնական երաշխավորությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ