News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախում ինքնասպանություն է գործել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ոստիկանությունը:

Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 2-ին ժամը 23:45-ին Մարտունի քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Մ. Գ.- ն հեռախոսով ոստիկանության Մարտունու շրջբաժին հայտնել է, որ նույն օրը Մարտունի քաղաքի առանձնատներից մեկում հայտնաբերել է հորեղբոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ 1952թ.-ին ծնված Վ.Գ.-ին պարանով կախված վիճակում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Վ. Գ.-ն նույն օրը իր առանձնատանը կից բանջարանոցում, թթենու ծառի ճյուղից պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Ըստ մամուլի հրապարակումների, ինքնասպանություն գործածն Արմեն Գրիգորյանի հայրն է։ Մեզ հետ զրույցում Արմեն Գրիգորյանի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը հաստատեց, որ Գրիգորյանի հայրը մահացել է։ Ինքնասպանություն գործելու լուրերն Արեգ Քոչինյանը չմեկնաբանեց։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ