News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Իսպանիայում ներկայացվել է Hyperloop համակարգի պարկուճ: Ինչպես հայտնում է Bloomberg-ը, հանրությանն առաջին անգամ ցուցադրվում է ոչ մոդել եւ ոչ էլ նախատիպ, այլ լիարժեք «վագոն», որը մոտ ապագայում կօգտագործվի կոմերցիոն փոխադրումների համար, փոխանցում է Vesti-ն: 

Տրանսպորտային միջոցը մշակել է Hyperloop Transportation Technologies Inc ընկերությունը: Ինչպես նշվում է նրա կայքում, պարկուճն ունի 32 մետր երկարություն եւ 5 տոննա զանգված: Այն կարող է տեղափոխել 28-ից մինչեւ 40 ուղեւոր:

Խցիկը գրեթե ամբողջությամբ կոմպոզիտային նյութից է՝ ածխածնային մանրաթելի օգտագործմամբ: Այն ալյումինից 1,5 անգամ ավելի թեթեւ է եւ 8 անգամ ավելի ամուր:  «Անմիջապես «վագոնի» պատերին ներկառուցված են ջերմաստիճանի, ճնշման, մեխանիկական լարման հաղորդիչներ: Ցանկացած ոչ սովորական իրավիճակում դրանք տագնապ կփոխանցեն ժամանակին:

Ցուցադրությունից հետո պարկուճը կտեղափոխվի Թուլուզ, Ֆրանսիա, որտեղ կանցկացվեն հավաքման վերջին փուլերը: Դրանից հետո խցիկը պատրաստ կլինի կոմերցիոն շահագործման համար:

Հիշեցնենք, որ Hyperloop-ը վակուումային թունելներով երթեւեկության համակարգ է, որոնք գտնվում են գետնի տակ կամ գետնից քիչ բարձր: Պարկուճը մակերեւույթի վրա է մնում հզոր մագնիսական դաշտի ազդեցությամբ: Օդի ցածր դիմադրողականությունը եւ ճանապարհածածկույթի հետ շփման բացակայությունը նրան թույլ են տալիս զարգացնել մինչեւ 1200 կմ/ժ արագություն: Համեմատության համար՝ «Բոինգ-737»-ի նորմալ արագությունը  800–850 կմ/ժ է կազմում: Կոմերցիոն գծերի առավելագույն թողունակությունն է օրական 16 հազար ուղեւոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ուզում են, որ ռուսական բազաները այստեղից հանվեն, եւ հետո բացվի «միջին միջանցք» կոչվածը. քաղաքագետ
Արեւմուտքը մեզ գումար չի տվել, միայն խոստացել է, իսկ խոստումը դեռ ոչինչ չի...
Ամենաշատ