News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ինեկոբանկը, հանդիսանալով տարածաշրջանի առաջատար թվային բանկերից մեկը, այսօր պաշտոնապես մեկնարկել է արագ, հարմար և ապահով վճարումներ կատարելու InecoPay գերժամանակակից ծառայությունը։Այն հնարավորություն է ընձեռում անկոնտակտ վճարումներ իրականացնել սմարթֆոնով՝ ընդամենը սքանավորելով վճարման կետերում ներկայացվող QR կոդերը։

Ինչպես նշվեց ասուլիսի ժամանակ, InecoPay համակարգն ամբողջովին փոխում է անկանխիկ վճարումներ վերաբերյալ ավանդական պատկերացումները, միտված է ձևավորել վճարում կատարելու նոր մշակույթ և ապահովել յուրահատուկ կենսաոճ, քանի որ անգամ կանխիկ գումարի բացակայության դեպքում հնարավոր է դառնում իրականացնել ցանկացած վճարում հանրային սննդի, ծառայությունների մատուցման, կենցաղային տեխնիկայի, հագուստի, առողջապահության և այլ ոլորտների վաճառքի և սպասարկման կետերում։ Նորարարական արագ վճարումների հնարավորությունը` InecoPay-ը, հասանելի է ոչ միայն Ինեկոբանկի հաճախորդներին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր ունեն  ArCa, Visa, Master համակարգերի վճարային  քարտեր(մանրամասն՝ http://www.inecobank.am/card_attachment)։ Ընդամենն անհրաժեշտ է InecoMobile հավելվածին կցել վճարային քարտն ու կատարել InecoPay վճարում սմարթֆոնի միջոցով։

Ներկայացնելով InecoPay համակարգը՝ «Ինեկոբանկ»-ի Զարգացման և մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը նշեց․ «Այժմ կարող ենք արձանագրել, որ Հայաստանում առաջին անգամ ունենք ամբողջական թվային բանկ. Inecopay վճարային լուծման շնորհիվ Բանկն ամբողջականացնում է թվային ուղիներով հաճախորդներին մատուցվող ծառայությունների ցանկը՝ սկսած  վճարումների սպասարկումից մինչև խնայողությունների ներգրավում և ֆինասավորում իրական ժամանակային ռեժիմում: 

Այս գերժամանակակից լուծումը հանարավորություն է ընձեռում կատարել վճարումներ՝ օգտագործելով միայն ձեր սմարթֆոնը: Այսինքն՝ դուք կարիք չեք ունենա մշտապես ձեռքի տակ ունենալ կանխիկ գումար կամ տարբեր բանկային քարտեր, ավելին՝ նույնիսկ եթե գնումներ կատարելու ժամանակ ձեր հաշիվներին առկա միջոցները բավարար չեն լինի, կարող եք ակնթարթորեն ստանալ վարկ և վճարել InecoPay-ի միջոցով»։

«Ինեկոբանկ»-ի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտյոմ Չիչյանը, առանձնանցելով վճարում ընդունող կազմակերպությունների համար InecoPay-ի առավելությունները, նշեց․ «Inecopay համակարգն արդյունավետ և հարմարավետ բիզնես լուծումներ է առաջարկում նաև վճարում ընդունողներին: Inecopay-ն առանձնանում է համակարգին միանալու պարզությամբ․ կազմակերպությունից չի պահանջվում ունենալ հաշիվ Ինեկոբանկում, ցանկության դեպքում պարզապես պետք է հայտ ներկայացնել, ընդ որում՝ առանց բանկ ներկայանալու՝ online տարբերակով:

Inecopay-ի հաջորդ առավելությունն արագությունն է. վճարման գործընթացը իրականացվում է շատ կարճ ժամանակում»։

Արտյոմ Չիչյանը շեշտեց նաև, որ ծառայությանը միացած կազմակերպությունները հնարվորություն են ստանում, ըստ անհրաժեշտության, ավելացնել վճարումների ընդունման անսահմանափակ կետեր՝ առանց Բանկին դիմելու, պարզապես տպելով վճարման QR կոդը և հետագայում ներկայացնելով այն հաճախորդին։ «InecoPay-ով վճարում կատարողը կարող է, ըստ նախընտրության, օգտվել իր խնայողություններից և հաշվի մնացորդներից՝ տեղում օպերատիվ կազմակերպելով գործարքները»։

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Նարեկ Բեժանյանն, անդրադառնալով ծառայության ապահովությանը, նշեց․ «Ինեկոբանկը ներդրել է մի այնպիսի համակարգ, որի շնորհիվ այսօր վարկ ստանալու գործընթացը դարձել է կոմունալ վճարում կատարելու նման պարզ։ Ինեկոբանկը, զարգացնելով բանկային հեռահար գործիքները, դրանք միավորում է մեկ ապահով և անտվանգ միջավայրում»։

Պարոն Բեժանյանը նշեց նաև, որ ժամանակակից սմարթֆոնները, որոնց միջոցով գործում է Inecopay-ը թույլ են տալիս կիրառել անվտանգության բազմաթիվ գործիքներ՝ Touch ID-ից՝ մատնահետք, Face ID և այլն: Իսկ հեռախոսը կորցնելու դեպքում օգտատերն անձամբ կարող է համակարգչով արգելափակել իր հաշիվը:

Ինեկոբանկն այսօր Հայաստանում առաջին թվային բանկն է, որն ապահովում է ամբողջական թվային լուծումներ ֆիզիկական անձ հաճախորդների համար: Միաժամանակ Բանկը շարունակում է ներդնել և զարգացնել հարմար և ապահով բանկային թվային գործիքներ և համակարգեր՝ ապահովելով առավել հաճախորդամետ ծառայություններ: Այսօր Ինեկոբանկը միավորել է բոլոր բանկային գործիքները մեկ ապահով միջավայրում՝ հնարավորություն տալով հաճախորդներին կատարել փոխանցումներ, ներդնել ավանդներ, ստանալ վարկեր և կատարել վճարումներ գնումների, ծառայությունների ձեռք բերման համար անմիջապես սմարթֆոնի միջոցով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ