News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս տեղյակ է, որ երեկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը երեկոյան հանրահավաքից հեռացող քաղաքացիներին հայհոյել է, եւ եթե տեղյակ է՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ։ Լենա Նազարյանը նշեց, որ դրա վերաբերյալ կա նաեւ տեսանյութ:

Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդ միջադեպը, որի մասին պատմում եք, վկայում է այն մասին, որ ուժային կառույցները, մասնավորապես, որոշ դեպքերում լավ չեն կատարել հանրահավաքում իմ հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխների եւ նրանց թիկնապահների պետք է պառկեցնել ասֆալտին: Այ, եթե պատշած ձեւով այդ հրահանգը կատարած լինեին, երեկվա միջադեպը, կարծում եմ ՝ չէր լինի: Ես համոզված եմ, որ նրանք բացթողնվածը անպայման կլրացնեն»:

Նա նշեց, որ երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ականների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Տեսեք, դուք շատ բողոքում եք, որ որոշակի սոցիալական ցանցերում, հրապարակային, այլ տեղերում մարդիկ հայհոյում են ձեզ, վիրավորական բառապաշար են օգտագործում եւ դուք ասում եք, որ դա ատելության քարոզչություն է:

Ես ասացի, որ ակնկալում եմ, որ դուք աջակցեք, որ մենք այդ երեւույթը կարողանանք հաղթահարել: Ե չգիտեմ՝ քննությունը կպարզի՝ դրանք Միհրան Պողոսյանի թիկնապահներն են եղել, թե ոչ, բայց Միհրան Պողոսյանը նույնպես այնտեղ ներկա է եղել եւ եթե պարզվի, որ նա այդպիսի պահվածք է ցուաբերել, սա կնշանակի, որ նա այնուամենայնիվ լավ չի հասկացել այն, ինչ կատարվել է այդ սենյակում եւ լավ չի հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ես ուղիղ եմ ուզում ասել, որ ես երեկ զգացի, որ առավել մեծ ջանքեր են պահանջվում ինձնից, որպեսզի մեր հայրենակիցներին հասանելի դարձնեմ իմ հորդորները, որ ԱԺ պատգամավորների եւ հատկապես ՀՀԿ-ականների նկատմամբ ցուցաբերեն հանդուրժողական վերաբերմունք:

Այս առումով, ես կարծում եմ, որ մենք իսկապես ունենք խնդիր եւ եթե պարզվի, որ որեւէ ՀՀԿ-ական, ոչ ՀՀԿ-ական, մեր կուսակցությունից, կապ չունի, որեւէ պատգամավոր, որեւէ պատգամավորի ուղեկցող անձինք այդպիսի պահվածք են ցուցաբերում, նրանք կստանան շատ խիստ հակահարված օրենքի կողմից: Ես հույս ունեմ, որ օրենքն այնքան զորեղ կգտնվի, որ քաղաքացիներն իրենց բավարարված կզգան դրանից: Չի ստացվի, որ Միհրան Պողոսյանը եւ նրա նմանները Երեւանի փողոցներում քայլելու պրոբլեմ ունենան: Ես ուզում եմ զգուշացնել բոլոր նրանց, որոնք այդպիսի արարքների հեղինակներ են, որ շատ հաստատուն քայլերով գնում են այդ ուղղությամբ: Մեր ուժերը կարող են չբավարարել, որպեսզի ոմանց Երեւան քաղաքում հանգիստ քայլելու իրավունքը կարողանանք պատշաճ ձեւով կազմակերպել: Այնպես որ, ես կարող եմ ասել, որ իրավապահները պետք է շատ կտրչուկ գործեն եւ իմ տեղեկություններով, այդ գորով կան բերման ենթարկվածներ»,-հայտարարեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ