News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2018 թ. հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը մեկ նպատակ է հետապնդում, այն է՝  ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, երբ արտակարգ իրավիճակների կամ  պատգամավորների համար ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով հնարավոր չի լինում ապահովել ԱԺ նիստի բնականոն ընթացքը կամ նիստի գումարման համար անհրաժեշտ քվորումը։ Օրենքով առաջարկվող կարգավորումները կատարված են ՀՀ  Սահմանադրության դրույթների խիստ հաշվառմամբ և ուղղված են Ազգային ժողովի բոլոր նիստերի, այդ թվում՝ վարչապետի ընտրության նիստի բնականոն ընթացքի ապահովմանը։  Այդ մասին ասվում է Հայաստանի հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցություն տարածած հայտարարությունում։

«Առաջարկվող ընթացակարգը շատ պարզ է. Ազգային ժողովի նիստը ընդհատվում է, մինչեւ վերականգնվում են նիստի բնականոն ընթացքի նախադրյալները։ Նախագծի՝ իբր հակասահմանադրական լինելու վերաբերյալ շահարկումները մանիպուլյացիա են, քանի որ նախագիծը որեւէ կերպ չի ընդհատում, չի վերացնում, չի փոփոխում որեւէ սահմանադրական ժամկետ, այլ ընդամենը սահմանվում է Ազգային ժողովի գործունեությանը  վերաբերող ընթացակարգային դրույթ։  Նման դրույթները միայն մեզ չէ, որ բնորոշ են։ Բավական է ուսումնասիրել տարբեր երկրների խորհրդարանների նիստերի ընդահատման, ընդհանարապես Ազգային ժողովի  եւ առանձին պատգամավորների գործունեության խոչընդոտման վերաբերյալ կարգավորումները։

Թեեւ նման օրենքը հարիր է  ցանկացած ժողորդավարական  հասարակության եւ, չնայած շահարկումներին, ամբողջովին համապատասխանում է Սահմանադրությանը, այնուամենայնիվ վարչապետի հորդորով երեկ առավոտյան դրա քվեարկությունը հետաձգվեց, որպեսզի չխաթարվեն  բանակցությունները։ Քվեարկությունը հետաձգվելուց հետո վարչապետը, խախտելով բանակցությունների մասին պայմանավորվածությունը, անսպասելիորեն հայտարարեց դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, ինչը ստիպեց  մեզ հրավիրել արտահերթ նիստ եւ քվեարկել նշված օրենքի նախագիծը։

Քվեարկությունից հետո վարչապետ Փաշինյանն այդ նախագծի ընդունմանը անմիջապես արձագանքեց Ազգային ժողովի պահպանվող տարածքում զանգվածային ցույց  կազմակերպելով, իսկ փաստացի՝ պաշարելով Ազգային ժողովը։ Չնայած վարչապետի հայտարարություններին, որ երաշխավորված է պատգամավորների ազատ ելումուտը, այդ պայմանները իսպառ բացակայում էին։

Ինչ վերաբերում է երեկ գիշերը վարչապետի հետ կայացած  հանդիպմանը, ապա դրանից պարզ դարձավ.

• Վարչապետի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը դետեմբերին սահմանելը պայմանավորված էր ոչ թե օրենքի նախագծով, այլ արդեն իսկ վաղօրոք որոշված էր նրա կողմից։ Դրա պարզ վկայությունն է նաեւ այն, որ հանդիպման ընթացքում մեր կողմից առաջարկվեցին օրենքի հետագա ընթացքը կասեցնելու տարբերակներ, որոնք սակայն մերժվեցին։

• Թեեւ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը մուտք է գործում Ազգային ժողովի շենք՝ խորհրդարանական ուժերի հետ բանակցելու համար, սակայն նա Աժ շենք մուտք գործեց վերջնագիր ներկայացնելու, իր՝ արդեն վաղօորոք կայացրած որոշման մասին ընդամենը իրազեկելու համար, բացառելով որեւէ  երկխոսության հնարավորությունը։

Այդ պայմաններում   ՀՀԿ խմբակցությունը որեւէ  համաձայնություն կամ խոստում վարչապետին չի տվել։

ՀՀԿ խմբակցությունը շարունակում է համարել, որ պետք է կյանքի կոչվի կառավարության ծրագրում եւ վարչապետի նախկին հայտարարություններում հնչեցված ծրագիրը՝  բարելավելով ընտրական օրենսդրությունը եւ ողջամիտ  ժամկետ տալով քաղաքական ուժերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, ինչն ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների  անցկացումը 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին։

Այս գործընթացներին զուգահեռ կարևորում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների շրջանակներում Ազգային ժողովի բնականոն և անխափան գործունեությունը և իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի անվերապահ պահպանումը:

Անթույլատրելի ենք համարում Ազգային ժողովի նկատմամբ որևէ ճնշում՝ միաժամանակ ընդգծելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման անհրաժեշտությունը եւ հնարավորությունը՝ քաղաքական եղանակով»,– ասվում է հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ