News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀԱՀ Արեւմտյան Կապսի նահանգի համալսարանի հետազոտողները պարզել են, որ տեղի կոբրաների շրջանում տարածված է հանիբալիզմը: Գիտնականները հայտնագործության մասին հայտնել են Ecology ամսագրում հրապարակված հոդվածում:

2017 թվականի գարնանը հետազոտողները Հարավային Աֆրիկայում Կալահարի անապատում սարսափազդու տեսարանի են ականատես եղել՝ կոբրայի խոշոր արուն առանց շտապելու կուլ էր տալիս իր տեսակի մեկ այլ արուի: Գիտնականները կարծել էին, թե կոբրաների մոտ հանիբալիզմի եզակի դեպքի են բախվել, սակայն հետագա դիտարկումները ցույց են տվել, որ դա համեմատաբար լայն տարածում ունի:

Կոբրաների ընտանիքում հաշվվում է մոտ 30 տեսակ, որոնցից 6-ն ընտրվել է դիտարկումների համար: Պարզվել է, որ հանիբալիզմն առկա է դրանցից հինգում: Հետաքրքիր է, որ ինչպես հանիբալ օձերը, այնպես էլ զոհերը միայն արուներն են. հետազոտողների կարծիքով՝ սա կարող է կապված լինել տարածքի համար կոբրաների պայքարով:

Գիտնականները հույս ունեն հետագայում ավելին իմանալ կոբրաների այսպիսի տարօրինակ փոխազդեցության պատճառների եւ հետեւանքների մասին, որոնք օձերի հանիբալիզմը հասցնում է էկոհամակարգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ