News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 4-ի որոշումներով, աշխատանքից ազատեց 6 մարզպետների:

Մասնավորապես, աշխատանքից ազատվեցին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը (ՀՅԴ), Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը (ԲՀԿ), Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը (ԲՀԿ), Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը (ԲՀԿ), Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը (ՀՅԴ), Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը (ԲՀԿ):

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան որոշումների կայացնելը հայտարարեց, որ կադրային որոշումները կայացվել են քաղաքական հայտնի իրադարձությունների բերումով. «Ես պաշտոնից ազատված նախարարներին ուզում եմ հաջողություններ մաղթել: Նույնը վերաբերում է այն մարզպետներին, ում վերաբերյալ եւս կկայացնենք որոշումներ»մ-ասաց նա:

Նշենք, որ այս մարզպետները նշանակվել էին ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի քվոտաներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ հայտարարել էր, որ նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։

Մասնավարպես, ՀՀ նախագահի հրամանգրերով աշխատանքից ազատվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը (ԲՀԿ), տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը (ԲՀԿ), արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը (ԲՀԿ), գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը (ՀՅԴ) և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը (ԲՀԿ):

Իսկ ահա ԲՀԿ-ի կողմից առաջադրված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ ցանկանում է մնալ եւ աշխատել կառավարությունում։

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվեցին ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական վեց նախարարները
 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ