News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մ4 Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման կմ 110+900-կմ - 118+300 հատվածում պարբերական պահպանման՝ միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կառավարությունը պահուստային ֆոնդից Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը 439 մլն 268,7 հազար դրամ կհատկացնի: Նման որոշում ընդունվեց այսօր՝ հոկտեմբերի 4-ին, կառավարության նիստում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է հետեւյալը. «Մ4,Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 110+900 – 118+300  7.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերջին անգամ նորոգվել է 2002 թվականին եւ գտնվում է գերմաշված վիճակում:

Խուսափելով ճանապարհահատվածի հետագա քայքայումից եւ հաշվի առնելով, որ Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը վերակառուցման պատճառով փակ է ավտոմեքենաների երթեւեկության համար ինչի պատճառով բեռնափոխադրումների մեծ մասը եւ մարդատար ավտոմեքենաների հոսքը դեպի հանրապետություն եւ դուրս կատարվում են Մ4 ավտոճանապարհով, անհրաժեշտություն է առաջացել նորոգել վերը նշված ճանապարհահատվածի ծածկը:

Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ նշված ճանապարհի կարեւորությունը զբոսաշրջության ներգրավման տեսանկյունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ղազախստանի արտգործնախարարը հայտնել է «Խաղաղության խաչմերուկի» խիստ կարեւորության մասին Միջին միջանցքի համար
Մուրատ Նուրտլեուն հայտնել է «Խաղաղության խաչմերուկի» կարեւորության մասին...
Քննարկվում է Հնդկաստան-Իրան-Հայաստան առեւտրային միջանցքի բացման հարցը. փոխնախարար
Քննարկվում է Հնդկաստան-Իրան-Հայաստան առեւտրային միջանցքը...
Ամենաշատ