News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայրենիքն ամեն գնով, հարկ եղած դեպքում փոխադարձ զիջումներով, պետք է հեռու պահել ներքին վայրիվերումներից ու վտանգավոր կացություններից: Այս մասին ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մտահոգությամբ ենք հետեւում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Սփյուռքը դիտողի կրավորական ու անտարբեր վիճակում չի կարող մնալ: Սփյուքը Հայաստանի անանջատելի մասն է կազմում: Այն անելիք ու ասելիք ունի հայրենիքի դիմագրավող մարտահրավերների ու տագնապների նկատմամբ:

Հայրենիքի ընդհանրական, մնայուն ու գերագույն շահերը պետք է վեր դասել անհատական կամ կուսակցական, կողմնակի կամ ժամանակավոր շահերից:

Հայրենիքն ամեն գնով, հարկ եղած դեպքում փոխադարձ զիջումներով, պետք է հեռու պահել ներքին վայրիվերումներից ու վտանգավոր կացություններից:

Փոխադարձ ապստամբություններով, արհամարհանքով ու անվստահությամբ տիրապետված ներկայիս քաղաքական մշակույթը պետք է տեղի տա փոխադարձ սիրո, հանդուրժողականության, հարգանքի մշակույթին, ինչպես նաեւ բաժանարար մոտեցումները՝ միարար մտածողության ու հավաքական որոշումների դիմաց:

451-ին, բաժան-բաժան դարձած մեր ժողովուրդը, միասնական ոգով ու «վասն հայրենյաց» սրբազան նշանաբանով Հայաստանը պաշտպանեց Հազկերտից: Այսօր, երբ շրջապատված ենք նոր օրերի Հազկերտներով, մենք կոչված ենք ամուր հավատքով ու հավաքական հանձնառությամբ առավել հզորացնելու մեր հայրենիքը:

Այսպիսով, նույն եւ մեկ ժողովրդի ու հայրենիքի սիրել՛ի զավակներ, եկեք միասնաբար քայլենք սիրո ու օրենքի ճամփով՝  փոխադարձ հարգանքով ու հասկացողությամբ, եւ մեր ժողովրդի միասնականությունն ու հայրենիքի անվտանգությունն ամեն բանից առաջ ու վեր դասելով:

Այս է պատգամը մեր ժողովրդի դարավոր պատմության»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Արագածոտնի Ուշի համայնքում տեղի է ունեցել Սուրբ Սարգիս վանական համալիրի վերակառուցման օրհնության կարգը (ֆոտո)
Վանական համալիրի վերակառուցումն իրականացվում է «Դիջիթեյն Գրուպի», «Արմենիա Վայն» ընկերությունների հիմնադիրներ, «Նոա»  ֆուտբոլային ակումբի...
Լավ լուր ունեմ՝ երկար չեք մնալու, սա ձեր վերջն է. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
Ինձ, այս ժողովրդին կամ որևէ հայրենատեր մարդուն ծաղրողներն իշխանության գրչակներն ու ադրբեջանցիներն են...
Ես Տավուշում եմ, եթե անձնական վիրավորանք հասցնողներն այդքան քաջություն ունեն, թող գան երես առ երես խոսեն.Բագրատ Սրբազան
Մեզ ասում են գործակալ, շատ հանգիստ եմ տանում…
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Ամենաշատ