News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՏՕ-ն պետք է մտահոգված լինի ԱՄՆ-ի միակողմանի եւ վտանգավոր քաղաքականությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին՝ մեկնաբանելով դաշինքի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգի մտահոգությունը Իրանի հրթիռային ծրագրի եւ տարածաշրջանում ապակայունացնող գործունեության մասին՝ տեղեկացնում է ԻՌՆԱ-ն։

Կասեմին նշել է, որ Իրանի հրթիռային ծրագիրն ունի պաշտպանական եւ զսպող նշանակություն։ Նա եվրոպական երկրներին կոչ է արել գնահատել տարածաշրջանում ահաբեկչության դեմ Իրանի պայքարը եւ հարցի տակ չդնել իր անվտանգությունը պաշտպանող Թեհրանի արդյունավետ քաղաքականությունը, ինչպես նաեւ հավելել է, որ Իրանը միշտ սերտ բանակցությունների կոչ է արել իր հարեւաններին։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն առաջին հերթին պետք է մտահոգված լինի ԱՄՆ-ի անկոռեկտությամբ եւ Իրանի միջուկային ծրագրից միակողմանի դուրս գալով»,- նշել է Կասեմին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ