ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Հակոբ Արշակյանին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նշանակելու մասին։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Հակոբ Արշակյանին նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար»,–ասվում է հրամանագրում։

Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխություններին կողմ քվեարկած քաղաքական ուժերից՝ ՀՅԴ–ի եւ ԲՀԿ–ի նախարարներին Նիկոլ Փաշինյանը պաշտոններից ազատել էր հանրահավաքի ժամանակ՝ հրապարակավ ստորագրելով հրամանագրերը: 
Ավելի ուշ ազատել էր նաեւ այս կուսակցությունների առաջադրած մարզպետներին։