News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ազգային ժողովի տարածքում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 258–րդ հոդվածի 2–րդ մասի՝ խուլիգանության հատկանիշներով։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Միջադեպը տեղի էր ունեցել  ԱԺ երկու պատգամավորների, նրանց կողմնակիցների և  ցուցարարների միջև։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակիցներից մեկը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, համաձայն որի՝ պատգամավորներ Միհրան Պողոսյանին և Արայիկ Գրիգորյանին ուղեկցող անձինք Ազգային ժողովից դուրս գալիս տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել իր և հավաքի մասնակիցների հասցեին։

Ոստիկանության ծառայողները պարզել են այդ անձանց ինքնությունն ու գտնվելու վայրերը։ Հոկտեմբերի 3-ին նրանք հայտնաբերվել են տարբեր վայրերում ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Բերման է ենթարկվել 5 անձ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ