News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժողովուրդը ուզում է դեկտեմբերին, ուրեմն մենք էլ ենք ուզում, մենք այդպիսի խնդիր չունենք: Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում ասաց ԲՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ի հետ կապ չունեն եւ չեն կարող ԲՀԿ-ի միջոցով գալ իշխանության. «Եթե այդպիսի բան լինի, ուրեմն ես անբարոյական ընտանիքի զավակ եմ: Ես չեմ կարող մարդկանց հասցեին, որոնք եղել են մեր երկրի առաջին դեմքերը, որեւիցե այլ կերպ արտահայտվելու: Հերիք է ժողովրդին, ցեխ շպրտելով, ֆռռցնելով... էս ժողովուրդը մեղք է»,-ասաց նա:

Ծառուկյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններին 12 թաղապետերը եւ մեծահարուստ օլիգարխները աջակցել են գործող իշխանության թեկնածուին. «Նրանք, ով իշխանություն է, նրա կողքին են: Հիմա նրանք ո՞ւմ են աջակցել, բոլորն էլ գիտեն»:

Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետներին, ԲՀԿ առաջնորդը հայտարարեց. «Եթե ժողովուրդն ուզում է դեկտեմբերին, ուրեմն մենք էլ ենք ուզում դեկտեմբերին: Մենք այդպիսի խնդիր չունենք: Իմ ժողովրդի ցանկությունից մեկ քայլ հետ գնացող չկա»: Նա նկատեց, որ կառավարության ծրագրով քայլեր են նախատեսված, որոնք կատարելուց հետո պետք է լինեն ընտրություններ, եթե դա կհասցնեն դեկտեմբերին, թող լինի դեկտեմբերին. «Մենք չենք ասում՝ չենք ուզում դեկտեմբերին: Մենք իրա կողքին եղել ենք, կանք, այսինքն մենք ժողովրդի հետ ենք»,-ասաց Ծառուկյանը՝ հավելելով, որ հրատապ ԱԺ ընտրություններ կազմակերպելու պատճառն այն է, որ Երեւանի ընտրությունները վերածեցին հեղափոխության, հիմա նույնը ուզում են անեն ԱԺ ընտրություններում՝ առանց ընտրական օրենսգիրք փոխելու: «Եթե ժամանակ անցնի, ասածները իրականություն չի դառնում, ինչ ժողովուրդը սպասում է, դա խանգարող կլինի: Բայց մենք պատրաստ ենք, ինատ չենք անում»,-ընդգծեց նա:

Ծառուկյանը վստահություն հայտնեց, որ հեղափոխությունն արդեն իրականություն է եւ հակահեղափոխական չի կարող լինել. «Եթե մարդիկ ցայտնոտի մեջ են ընկնում, իրենց հետին մտքերից են ընկնում: Ես պարզ ու մաքուր եմ»:

Անդրադառնալով իր հետագա գործունեությանը նա տեղեկացրեց, որ հանդիպելու է արտախորհրդարանական ուժերի հետ, որոնք հանդիպում չեն ունեցել եւ չեն համագործակցել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ. «Նախապատրաստական աշխատանքներ եմ կատարելու խորհրդարանական ընտրությունների համար»:

Ծառուկյանը վստահեցրեց, որ եթե անգամ նախկինում կառավարության մաս էին կազմում, իսկ հիմա՝ ոչ, իր համար դա ոչ մի բան չի փոխել:

Ճշտող հարցին՝ նշանակում է հակահեղափոխությանը չի միացել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Հեղափոխության կողմնակիցն եմ եղել եւ այսօր ավելի շատ եմ անելու, պատասխանատվությունը ինձ վրա է, գալիս են 25 երկրներից 5 հազար ներդրողներ՝ ներդրումների համար»:

Գագիկ Ծառուկյանը պարզաբանեց, որ ներդրողների հոսքը կանգնել է ոչ թե այն պատճառով, որ արտահերթ ընտրություններ չեն լինում, այլ բոլորովին այլ պատճառով.  «Հիմա ներդրումների հոսքը կանգնել է, բայց կանգնել է ոչ թե օրենքի պատճառով. Հիմա, ասենք երկու մեքենա իրար հետ գնում ա, մեկը քո գործընկերներն են, կանգնացնում են, պառկացնում են ասֆալտին, նկարելով, ցույց տալով: ինչի համար:  Այսօր հիմնական խնդիրը, որի մասին ես ուզում եմ ասել, որ պարոն վարչապետը այդ հակահեղափոխական մարդկանց իրա թիմում պետք է ման գա»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ իրենք հեղափոխությանը չեն միացել, ստիպված են եղել ԱԺ-ում քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին, Ծառուկյանն ասաց, որ հեղափոխության առաջին օրերին Նիկոլ Փաշինյանը քայլում էր շատ քիչ մարդկանցով, իսկ Երեւանում առաջին հանրահավաքին 1000-1200 մարդ էր մասնակցում. «Այդ ոնց եղավ, որ հաջորդ օրը ավելացավ: Իմ չափ լումա ո՞վ ունի: Ես հեղափոխությանը մեքենաներով ջրեր եմ ուղարկել:

Երբ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միզոյանին ձերբակալել էին, ո՞վ առաջինը իրենց կողքին կանգնեց, հայտարարեց՝ ես իրենց կողքին եմ, իմ ժողովրդի հետ եմ: Այդ ժամանակ ոչ մեկը չէր պատկերացնում, անգամ Նիկոլի մտքով չէր անցնում, որ հնարավոր է Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Բայց ես կանգնել եմ կողքին եւ Սերժ Սարգսյանի հետ շատ սուր խոսակցություն է եղել: Հենց էդ պահին, հայտարարությունիցս հետո անմիջապես Սերժ Սարգսյանը զանգել է ու ասել՝ էս ինչ կատարվեց, մեջքից խփելով: Ես ասել եմ՝ եթե ես քո կողքին լինեի, գո գործընկերը լինեի, կոալիցիայում կլինեի: Ես ընդդիմադիր եմ եւ իմ ընդդիմադիր գործընկերների հետ եմ»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:

Նա նկատեց, որ վարչապետի ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեկ երրորդը հատկացրել է, այնինչ կարող էր իր թեկնածությունը դնել. «Հիմա ասում են՝ մենակ, երեք հոգով... խի երեք հոգով հեղափոխություն է լինո՞ւմ: Արամ Սարգսյանը, Մարուքյանը, Մանեն ոչ մի բան չեն արել, ինքը մենակ հեղափոխություն արեց, մարդիկ էլ տենց եկա՞ն: Կամ խորհրդարանում պետք է լիներ ընտրություն, Ծառուկյանը իր 1/3-ը տվել է: Ես կարող էի իմ թեկնածությունը դնել, բայց ես ասել եմ՝ ժողովուրդ ջան, ձեր ուզածով է լինելու: Այսօր հեղափոխությունը առանց արյան չի լինում, «վլաստը» հենց այնպես չի տրվում, բայց ես ավելի լեգիտիմ եմ դարձրել:
Ոչ պաշտոն եմ ուզում, ոչ փող, ով եկավ՝ ստուգեց: Ես էսօր ի՞նչ վատ բան եմ արել իմ ժողովրդին»,-հավելեց ԲՀԿ նախագահը:

Նշենք, որ ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, որի համաձայն հոկտեմբերի 4-ին՝ ժամը 22:10-ին Գագիկ Ծառուկյանը պետք է տար կարեւոր հարցերի պատասխանները, բայց հաղորդումը հեռարձակվեց մոտ 2 ժամ ուշացումով:

Մինչ այդ ԲՀԿ նախագահը փակ քննարկում էր անցկացրել կուսակցության քաղաքական թիմի անդամների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Աճել է իշխանության հանդեպ անվստահությունը...
Ամենաշատ