News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի արեւմուտքում՝ Սոխե հրթիռների փորձարկման փորձադաշտում, օգոստոսի սկզբից օբյեկտների ապամոնտաժում չի իրականացվել: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հաղորդել է Վաշինգթոնում գտնվող Ջոնս Հոփկինսի անվան համալսարանին առընթեր 38 North հետազոտական խումբը, որը զբաղվում է Կորեայի հյուսիսի մասին տեղեկությունների հավաքմամբ եւ վերլուծությամբ:

Սեպտեմբերի 27-ի նկարները հաստատել են, որ փորձադաշտում ապամոնտաժման բոլոր գործողությունները օգոստոսի 3-ից չեն իրականացվում:

Ավելի վաղ, սեպտեմբերին Հյուսիսային եւ Հարավային Կորեաների ղեկավարների հանդիպման ժամանակ, ԿԺԴՀ-ն փորձագետների ներկայությամբ եւ ընդմիշտ պարտավորվել էր վերացնել այդ օբյեկտը, որն օգտագործվում է մեծ հեռահարության հրթիռների արձակման համար: 38 North-ի փորձագետները կարծում են, որ  Փհենյանում հավանաբար, սպասում են հոկտեմբերի 7-ին ԿԺԴՀ ԱՄՆ Պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի պետական այցի արդյունքներին:

Հրթիռային շարժիչի փորձարկման եւ մեկնարկային օբյեկտի վերացման իրական աշխատանքները Սոխեում կատարվել են միայն հուլիսից մինչեւ օգոստոսի սկիզբ, նշում են կայքի մասնագետները:

Սոխե (Տոնչհան-նի) փորձնական փորձադաշտը, որը կոչվում է նաեւ տիեզերական կայան, գտնվում է Չինաստանի սահմանի մոտ գտնվող բլրավար տեղանքում, Փհենյանից 200 կմ հյուսիս-արեւմուտք եւ Յոնբենում գտնվող մեծ միջուկային կենտրոնից 70 կմ դեպի արեւմուտք:

Հունիսի 12-ին Սինգապուրում տեղի էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընի հանդիպումը: Վերջնական հայտարարության համաձայն, Փհենյանը ստանձնել է Կորեական թերակղզու ապամիջուկայնացման  պարտավորությունները Վաշինգթոնի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ