News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 21-30-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալու է շախմատի Եվրոպայի 17-րդ թիմային առաջնությու նը:

«Armsport.am» կայքի փոխանցմամբ, Հայաստանից այդ առաջնությանը մասնակցելու են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը: Ընդ որում, Արման Փաշիկյանը առաջին անգամ է նման առաջնության մասնակցում Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում:

Կանանց մրացաշարում Հայաստանը ներկայացնելու են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը եւ միջազգային վարպետ Սիրանույշ Անդրեասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ