News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ Փարիզի կենտրոնում գտնվող Հաշմանդամների տան բակ դուրս բերվեց  աշխարահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մարմինը (ֆոտոռեպորտաժ

Շանսոնյեին  դուրս բերեցին  դուդուկի հնչյունների ներքո՝ «Դլե Յաման» երգի ուղեկցությամբ։

Հրաժեշտի ազգային արարողությունը սկսվեց ՀՀ և Ֆրանսիայի ազգային օրհներգներով։   Ավելի քան 2000 մարդ է հավաքվել հուշահամալիրի բակում՝ լեգենդին հրաժեշտ տալու համար։ Հրավիրվածների ցանկում են երգչուհիներ Միրեյ Մատիեն, Զազը, դերասան Ժան Պոլ Բելմոնդոն, ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը։

Նշենք, որ հրաժեշտի արարողությանը մասնակցում են Ազնավուրի ընտանիքի անդամները, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը Ֆրանսիայի նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդը,  Նիկոլա Սարկոզին կնոջ՝ Կառլա Բրունիի հետ։  Փարիզում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու իր կինը։

Ազնավուրի մարմինը դուրս կբերվի համալիրի բակից Ազնավուրի հայտնի «Emmenez-moi» («Տարեք ինձ») երգի դաշնամուրային կատարման ներքո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ