News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քվազիժողովրդավարությունից իրական ժողովրդավարության անցման համար երկիրը անցումային արդարադատության մարմինների կարիք ունի: Այս մասին հայտարարեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով Կանադայի Զորյան ինստիտուտի եւ Հայաստանում Ամերիկյան համալսարանի կազմակերպած համաժողովին, որը նվիրված է անցումային արդարադատությանը:

Ինչպես շեշտեց Միրզոյանը, վերջին ավելի քան 2 տասնամյակում երկրում եղել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, ընտրությունների կեղծումներ, ապօրինի հարստացում, ստվերային տնտեսություն: Վերջին արմատական փոփոխություններից եւ իշխանությունը ժողովրդին վերադարձնելուց հետո արդարադատության գործող համակարգը չի կարող եւ, հավանաբար, կոչված չէ խնդիրները լուծելուն: Քվազիժողովրդավարությունից իրական ժողովրդավարության անցման համար երկիրը անցումային արդարադատության կարիք ունի, հիշեցրեց Միրզոյանը:

Նրա խոսքով՝ նպատակները հստակ են՝ որպես իրողություն ընդունել անցյալի ժառանգությունը, գրանցել խախտումները: Անցումային արդարադատության միջոցով լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները: Հաշվետվողականություն ապահովել եւ արդարադատությանը ծառայել՝ հասնելով հասարակական հաշտության: «Դրա համար անհրաժեշտ են ինստիտուցիոնալ բարեփոխումներ, համապատասխան մարմինների ստեղծում: Անցումային արդարադատությունը պետք է գործի բացառապես օրենքի շրջանակում, այն կոչված է գոյություն ունեցող համակարգը լրացնելուն եւ ամենեւին հեղափոխական տրիբունալ չէ»,- նշեց Միրզոյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է որոշել տուժածների շրջանակը, ստեղծել երկխոսության հարթակ, պատմության ուսումնական ձեռնարկներում ապահովել արդարության արտացոլումը եւ սահմանել հիշատակի միջոցառումներ, որ ապագայում խուսափենք նման բանի կրկնությունից: «Գլխավոր սկզբունքն է՝ ցանկացած գործողություն եւ գործընթաց պետք է լինի Սահմանադրության եւ միջազգային պարտավորությունների համաձայն»,- հայտարարեց Միրզոյանը:

Հիշեցնենք, որ անցումային արդարադատության մասին առաջին անգամ հանրահավաքի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ