News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի նոր իշխանությունները նախ անում են, հետո՝ մտածում։ Այսպիսի կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ հանդիպմանը հայտնեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ին միանալու մասին եւ կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված՝ Բաքվի հաճախակիացող հայտարարությունները։

Նրա խոսքերով՝ նման հայտարարություններով Բաքվում որոշել են շոշափել հասարակական կարծիքը եւ ՀԱՊԿ-ի գործընկերներին։ «Գաղտնիք չէ, որ ռազմատեխնիկական սերտ համագրծակցությունն Ադրբեջանին կապում է Բելառուսի եւ Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ ջերմ հարաբերություններ կան Ղազախստանի հետ։ Միակ խնդիրն այն է, որ Ադրբեջանը, չլինելով ՀԱՊԿ անդամ, սպառազինությունը ձեռքէ բերում արտահանման գներով, բայց չեմ կարծում, թե դա սկզբունքային հարց է։ Մյուս կողմից՝ Ադրբեջանի դիրքորոշումը միշտ եղել է այնպիսին, որ չմտնի եվրոպական որեւէ դաշինքի մեջ, այդ պատճառով այս ամենը ավելի շուտ կապված է մտքերը շոշափելու հետ, եւ նույնիսկ ոչ թե երկրի ներսում, այլ ՀԱՊԿ անդամ-երկրների շրջանում»,- ասաց նա։ Ընդ որում, Զոլյանը նշեց, որ չի կարծում, թե Բաքուն կդիմի ՀԱՊԿ անդամ դառնալու համար, եթե Ադրբեջանը որոշի դա անել, ապա խոսքը դիտորդի կարգավիճակի մասին կլինի։ Սակայն նման հեռանկարը փորձագետը քիչ հավանական համարեց։

Պատասխանելով այն հարցին, թե չի՞ տեսնում արդյոք զուգահեռներ այս հարցում Բաքվի ակտիվացման եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված իրավիճակի միջեւ՝ Զոլյանը բացասական պատասխան տվեց։ Նա ընդգծեց, որ Բաքուն պաշտոնական մակարդակով երբեք չի խոսել կազմակերպությանը միանալու մասին։ «Պաշտոնական ամենաբարձր մակարդակը, որում արտահայտվել է այդ միտքը, այն էլ առաջարկի տեսքով, եղել է խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահը։ Ոչ ավելին»,- ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանը միշտ կօգտագործի ցանկացած հնարավորություն, որ խափանի Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի կամ մյուս գործընկերների հետ։

«Եւ այդ դեպքը օգտագործվել է որպես մարտավարություն։ Սակայն պատասխանատվությունն առաջին հերթին Հայաստանի իշխանությունների վրա է, որոնք պատասխանատու են արտաքին քաղաքական քայլերի համար։ Ադրբեջանը կարող էր այդ դեպքում ոչինչ չանել եւ ամեն ինչ թողնել հայկական կողմի վրա»,- նշեց նա։

Նրա խոսքերով՝ Երեւանը Խաչատուրովի հանդեպ իր քայլերով նախ թուլացրեց ՀԱՊԿ-ի դիրքերը՝ ցույց տալով խոցելիությունն այն կազմակերպության, որ ունի դիվանագիտական կարգավիճակ, եւ որի գլխավոր քարտուղարը կարող է հայտնվել նման իրավիճակում․ «Անշուշտ, այդ քայլը համաձայնեցված չէր ՀԱՊԿ-ի գործընկերների հետ, եւ չեր կարող ողջունվել։ Երրորդը՝ Խաչատուրովի հետկանչման եւ կանոնադրության փոփոխության հարցը շատ ուշ բարձրացվեց, եւ ոչ ոք, ինչքան ես եմ հասկանում, Հայաստանին այդ հարցում չաջակցեց։ Նախ պետք է մտածել, հետո՝ անել, ինչը, ցավոք, տեղի չունեցավ։ Սկզբում նրանք արեցին այդ, հետո սկսեցին մտածել, թե ինչպես դուրս գան իրավիճակից՝ հորինեցին գրավի դիմաց ազատելը, հետո հորինեցին հետկանչի պրոցեդուրան․․․ Բնականաբար, ամեն ինչ պետք է հակառակը արվեր՝ սկզբում հետ կանչվեր, հետո՝ մնացածը»։

Զոլյանի կարծիքով՝ Հայաստանի նոր իշխանությունները արտաքին քաղաքականության հստակ կուրս չունեն։ «Ես միայն նախորդ քաղաքական քայլերի իներցիա եմ տեսնում։ Դա հաստատվում է նաեւ նրանով, որ այս ընթացքում չի ստորագրվել որեւէ համաձայնագիր, չի հայտարարվել որեւէ նպատակի մասին, ամեն ինչ կոնյունկտուրային կարգով է կատարվում»,- նշեց նա։

Այս ենթատեքստում խոսելով ԱՊՀ խորհրդի գագաթաժողովում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի պայմանավորվածությունների մասին՝ Զոլյանն ասաց, որ երկու րոպե խոսակցության ընթացքում հնարավոր չէ պայմանավորվածություններ ձեռք բերել։

«Խոսքը ոչ թե պայմանավորվածությունների, այլ հընթացս խոսակցության մասին է։ Եկեք իրերն իրենց անուններով կոչենք»,- նշեց նա։ Զոլյանը հիշեցրեց, որ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել միջազգային միջնորդությամբ եւ ստորագրվել էին կողմերի կողմից, այդպես էլ չիրականացվեցին․ «Ադրբեջանը միջազգային հանրության ճնշման տակ ստորագրեց այդ պայմանավորվածությունների տակ, հետո նոր պայմաններ առաջ քաշեց եւ հրաժարվեց դրանցից»։

Պատասխանելով հստակեցնող հարցին, թե կարելի՞ է այս ամենի հետ կապված Փաշինյանի եւ Ալիեւի զրույցը դատարկ խոսակցություն անվանել, նա նշեց, որ ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ կա։ «Այդ ամենը PR է, ոչ թե՝ դիվանագիտություն»,- ամփոփոց Զոլյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Ամենաշատ