News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 24
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացու դանակահարության դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018թ. հոկտեմբերի 5-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոնգոյի Դեմոկրատական  Հանրապետության քաղաքացի՝ ծնված 1991 թվականին՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ: Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Դեպքի առթիվ նույն օրը՝ 2018թ. հոկտեմբերի 5-ին, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Իրականացված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Վերջինս ձերբակալվել է՝ 27-ամյա երիտասարդին դանակահարելու կասկածանքով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական եւ դատակենսաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կատուները սողանքի ժամանակ կործանումից փրկել են իտալական ընտանիքը
Ընտանի կատուները փրկել են իրենց տերերին...
Թուրքիայում տան մեջ ծխահարվելու հետւեանքով մահացել են հայրը եւ 3 երեխաները
Դեպքի վայր մեկնած բժիշկները ողջ են գտել միայն 27–ամյա մորը...
Սիսիանի հանքավայրից 4 «ԿԱՄԱԶ»-ներով հանքանյութ դուրս բերել, բայց բռնվել են
Բեռնատարներով ՝ առանց համապատասխան փաստաթղթերի…
Պատուհանից ներս է մտել եւ գողացել 20 հազար ռուբլի, 150 հազար դրամ եւ ոսկյա զարդեր
Բնակարանային գողություններ են բացահայտվել…
Դատարանը քննում է Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդությունն ու ձերբակալման որոշման դեմ բողոքը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթանում է...
Ֆրանսիայում հարձակում է կատարվել հայկական Սամուել-Մուրատյան վարժարանի դեմ
Փարիզի հյուսիսում հարձակում է կատարվել հայկական վարժարանի դեմ...
Ամենաշատ