News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 5-ին ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի եւ միջոցների ներգրավմամբ Ղազախստանի Հանրապետության տարածքում անցկացված «Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունը:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2018» օպերատիվ-ռազմավարական զորավարժության ընդհանուր մտահղացման շրջանակներում անցկացված «Որոնում-2018» մարտավարական-մասնագիտական զորավարժությանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի հետախուզական ծառայությունների եւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Զորավարժության հիմնական նպատակը հատուկ նշանակության ստորաբաժանումների, խառը հետախուզական խմբերի մարտական կիրառման համատեղ պլանավորումն էր, գործողությունների համադրումը եւ գործնական կիրառումը լեռնային եւ սահմափակ տեսանելիության պայմաններում` ստորաբաժանումների դեսանտավորմամբ եւ մարտական կրակի կիրառմամբ:

Զորավարժության փուլերն անցկացվել են Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի հինգ զորավարժարաններում եւ երկու ուսումնական կենտրոններում:

«Որոնում-2018»-ի եզրափակիչ փուլին խաղարկվել են գիշերային տեսանելիության պայմաններում հետախուզական ստորաբաժանումների գործողություններ մարտական կրակի, հետախուզական կրակային եւ հարվածային համակարգերի կիրառմամբ:

Զորավարժության հրամանատարության գնահատականով` առաջադրված ուսումնա-մարտական խնդիրներն ամբողջությամբ կատարվել են: Մասնակից պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինծառայողները գործնական հմտություններ են ձեռք բերել ՀԱՊԿ միացյալ խմբավորման կազմում ուսումնա-մարտական խնդիրներ կատարելիս ստորաբաժանումների ղեկավարման, փոխգործակցության եւ համակողմանի ապահովման կազմակերպման ուղղությամբ:

«Որոնում-2018» մարտավարական-մասնագիտական զորավարժությանը ներգրավված էին ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ երեք հազար զինվորականներ, ավելի քան 500 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում` ավիացիոն եւ հետախուզական միջոցներ, անօդաչու թռչող սարքեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ...
Ամենաշատ