News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանկֆուրտի մարզային բարձրագույն դատարանը հավանության է արժանացրել նախորդ դատարանի որոշումը՝ Արմին Մայվեսի վաղաժամ ազատ արձակվելու խնդրանքը մերժելու մասին։ Մայվեսը, ով ցմահ բանտարկության է դատապարտվել սպանության եւ կաննիբալիզմի համար, դիմել էր դատարան խափանման միջոցը պայմանական վաղաժամկետ արձակելով փոխելու խնդրանքով՝ տեղեկացնում է Reuters-ը։

2001թ․ Մայվեսը համացանցում հայտարարություն էր տվել, որ փնտրում է մի մարդու, ով կուզեր, որ իրեն ուտեին, ինչին արձագանքել էր Յուրգեն Բրանդեսը։ Նա Բեռլինի բնակիչ էր, աշխատում էր Siemens AG-ում՝ որպես ծրագրավորող։ Ծանոթների շրջանում նա հայտնի էր իր մազոխիստական հակումներով։

Սիրեկանների նկարահանած տեսանյութում երեւում է, թե ինչպես է Մայվեսը հերթական սեքսից հետո կտրում Բրանդեսի առնանդամը։ Այնուհետեւ նրանք փորձում են ուտել այն, բայց Բրանդեսը արնահոսությունից ուշաթափվում է։ Մայվեսը նրա կոկորդը կտրելուց առաջ համբուրում է շուրթերը։ Այնուհետեւ անդամահատում է նախկին սիրեցյալին, նրա մարմնի մասերը պահում սառցարանում եւ դրանցից տարբեր ճաշատեսակներ պատրաստում։

Մայվեսը ձերբակալվել էր 2002-ին՝ այն բանից հետո, երբ Ինսբրուքի քոլեջի ուսանողը զանգել էր ոստիկանություն՝ տեսնելով նոր զոհ փնտրելու նրա հաջորդ հայտարարությունը։

Սկզբում նրան դատապարտել էին 8,5 տարվա ազատազրկման՝ հաշվի առնելով, որ Բրանդեսն ինքնակամ էր մասնակցել այդ ակտին։ Այնուհետեւ, 2006-ին, վերանայելով դատավճիռը, որոշվել էր նրան ենթարկել ցմահ բանտարկության։ Դրան նպաստել էր նաեւ այն, որ հոգեբույժները հաստատել էին, թե Մայվեսի նախկին ցանկությունները չեն մարել․ եւ նա, հավանաբար, շարունակելու է մարդասպանությունն ու մարդակերությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ