Գալապագոսյան կղզիների ազգային արգելոցի ատարածքից առեւանգել են 120-ից ավելի փղակրիա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Էկվադորի շրջակա միջավայրի նախարարությանը:
Գերատեսչության տվյալներով՝ Գալապագոսյան կղզիների ազգային արգելոցի տնօրինությունը սեպտեմբերի 27-ին Սանտա Կրուսի դատախազությանը հայտնել է ընդհանուր 123 կրիայի առեւանգման մասին, որոնց անազատության մեջ մեծացրել էին Իսաբելա կղզու «Արնալդո Տուպիսի» կենտրոնում: Խոսքը Գյունթերի փխակրիա եւ քարանձավային փղակրիա տեսակների ներկայացուցիչների մասին է, որոնք գտնվում են անհետացման եզրին:
Իշխանությունները նախաքննություն են կատարում վայրի բուսական եւ կենդանական աշխարհի դեմ հանցագործությունների հոդվածով, այն փակ է վարվում:
«Արնալդո Տուպիսի» կենտրոնը ստեղծվել է 1993 թվականին Իսաբելա կղզում եւ հսկայական կրիաների վերարտադրման գոտի ունի: