News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհերի թիվը մոտեցել է 1650-ին, եւս 563 մարդ համարվում է անհայտ կորած, հայտնում է Detik պորտալը:

Պարբերականը նշում է, որ երկրի քաղաքականության, արդարադատության եւ անվտանգության հարցերով նախարար-համակարգող Վիրանտոն հայտարարել է, որ այս պահին արդեն հուղարկավորել են 1648 մարդու մարմինները, ըստ որում՝ 563-ն անհայտ կորել է:

Նա ընդգծել է, որ «հաջողվել է բոլոր զոհվածներին նույնականացնել»: Նա, միաժամանակ, ընդունել է, որ «անհրաժեշտ է թաղումներն արագ կատարել ինֆեկցիոն հիվանդությունների տարածում թույլ չտալու համար»:

Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 1571 զոհվածի եւ ավելի քան 2,5 հազար վիրավորի մասին: Ավելի քան 70 հազար մարդիկ ստիպված էին իրենց տները լքել, տեղավորվել փախստականների ճամբարներում կամ ապաստան գտնել երկրի այլ շրջաններում բնակվող ազգականների մոտ:

Պալու քաղաքի (Կենտրոնական Սուլավեսի նահանգի վարչական կենտրոնը) օդանավակայանը ստեղծված խուճապի պատճառով փաստացի պաշարման մեջ է: Հազարավոր բնակիչներ օդանավակայանում օրեր են անցկացնում թռչելու հույսով: Չնայած մի քանի օր առաջ քաղաքացիական ավիացիայի թռիչքները վերականգնվել են, հիմնական առաջնահերթությունը տրվում է ռազմական փոխադրամիջոցներին, որոնք քաղաք հումանիտար օգնություն են բերում եւ տարհանում են վիրավորներին:

Սեպտեմբերի 28-ին տեղի էր ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, որին հետեւել էին 360 հետցնցումներ: Ստորգետնյա հզոր ցնցումները ցունամիի առաջացման պատճառ էին դարձել, որի ժամանակ ալիքների բարձրությունը կազմել է 5-7 մետր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ